Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կապանցի ընկերը՝ Շանթ Հարությունյանի մասին

Նոյեմբեր 07,2013 18:46

Երեկ գրել էինք, որ Շանթ Հարությունյանը, ով մայրական կողմից Կապանի տարածաշրջանի Եղվարդ գյուղից է, Արցախյան գոյամարտի տարիներին իր ուրույն մասնակցությունն է ունեցել Կապանի տարածաշրջանի պաշտպանական գործողություններին: Մեր անդրադարձից հետո եղան դժգոհողներ, որ Շանթ Հարությունյանի վերաբերյալ հնչեցված ինֆորմացիան կեղծ է, նա առանձնապես մասնակցություն չի ունեցել մարտական գործողություններին եւ ոչ էլ մեծարման արժանի մարդ է:

Փորձեցինք Շանթ Հարությունյանի կապանցի ընկերոջից ճշտել, իրականում ինչո՞վ էր զբաղվում Շանթ Հարությունյանը, արդյոք մասնակցե՞լ է մարտական գործողություններին, թե՞ ոչ: Կապանի պետական բժշկական քոլեջի տնօրեն Ռոմա Սարգսյանը մեզ հետ ունեցած զրույցում նշեց, որ Շանթ Հարությունյանի հետ ինքը ծանոթացել է պատերազմի տարիներին, երբ բժշկական ծառայություններ իրականացնելու նպատակով մեկնել էր սահմանային դիրքեր:

«Շանթ Հարությունյանն էր իր ջոկատով Կապանի տարածաշրջանի Ագարակ ու Եղվարդ գյուղերի տարածքային  ինքնապաշտպանությունն իրականացնում, ընկերների հետ էր եկել եւ իրենց հետ բերած զենքով էլ պաշտպանում էին դիրքերը: Ես նրա հետ այնտեղ եմ ծանոթացել,  այնտեղից էլ ընկերացանք եւ մինչեւ օրս Շանթն իմ ընկերն է: Սուտ են ասում, որ նա մասնակցություն չի ունեցել, ինչպե՞ս կարելի է մարդու արածը ջուրը լցնել: Ի վերջո նա պաշտպանության կոմիտեի առաջին անդամներից է եղել՝ Աշոտ Նավասարդյանի եւ մյուսների հետ միասին», -ասաց պարոն Սարգսյանը, ով նաեւ ՀՀԿ անդամ է:

Նրա խոսքով՝ Շանթ Հարությունյանն էմոցիոնալ-զգացմունքային է, անարդարությունը չհանդուրժող եւ հայրենիքին նվիրված մարդ է:

«Խիստ հայրենասեր անձնավորություն է, իր ընտանիքը՝ պապերից սկսած, նվիրվել է այս հող ու ջրին: Լավ մարդ է, լավ ընկեր, բայց էմոցիոնալ է:  Կարող է նստեինք, միասին  օր անցկացնեինք, մեկ էլ կռիվ անեինք իրար հետ ու օրերով չխոսեինք, հետո մի քանի օր անց նորից սկսեինք քննարկել: Ինքն ունի այդ էմոցիան…:

Բայց երբ ազգը  նեղ իրավիճակում է՝ անպայման  նրա կողքին է լինում: Հարկ լինի՝ կգնա սահմանը կպաշտպանի կամ ժողովրդի կողքին կկանգնի», – ասաց Ռոմա Սարգսյանը:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930