Լրահոս
Օրվա լրահոսը

2 հոդված՝ Արգիշտի Կիվիրյանի դեմ

Նոյեմբեր 07,2013 18:29

Իրավապաշտպան Արգիշտի Կիվիրյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով` «Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ»։ «Ա1+»-ը հաղորդում է, որ սրան այսօր ավելացել է նաեւ սուտ մատնության հոդվածը՝ իբր նա սուտ տեղեկություններ է տարածել, թե ոստիկանները հարվածել են իրեն Կոմիտաս 5-ի պայքարի ժամանակ։

Այս 2 հոդվածները միասին մինչեւ 10 տարի ազատազրկում են ենթադրում։
Ինչպես փոխանցում է Արգիշտի Կիվիրյանը, ըստ մեղադրական եզրակացության, երբ իրեն բերման են ենթարկել Ոստիկանության բաժին, ինքն է խփել ոստիկանության մեքենայի դռանը եւ վնասել իրեն։ Կիվիրյանը սա անհեթեթություն է համարում, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել քաղաքից չբացակայելու մասին ստորագրությունը։

 

Հոդվածն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930