Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպանին

Նոյեմբեր 07,2013 18:23

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինի հետ: Ողջունելով հյուրին եւ ընդգծելով երկու ժողովուրդների միջեւ առկա բարեկամական սերտ հարաբերությունները՝ քաղաքապետը նաեւ կարեւորել է այդ համատեքստում Ռուսաստանի մի շարք քաղաքների եւ Երեւանի քաղաքապետարանի միջեւ ձեւավորված գործընկերային հարաբերությունները:

«Անցյալ տարի Երեւանում անցկացվեցին Մոսկվայի եւ Սանկտ Պետերբուրգի օրերը, իսկ այս տարվա հուլիսին Սանկտ Պետերբուրգում անցկացվեցին Երեւանի օրերը: Ի դեպ, այս ամսվա վերջում Մոսկվայում եւս կանցկացվեն Երեւանի օրեր: Ուզում եմ նաեւ նշել, որ Երեւանի քաղաքապետարանը բարեկամական ջերմ հարաբերություններ ունի նաեւ Դոնի Ռոստովի եւ վերջերս Երեւանի քույր քաղաք դարձած Ստավրոպոլի հետ: Մեր գործընկերների հետ հարաբերություններն իսկապես բարձր մակարդակի վրա են գտնվում եւ վստահ եմ, որ դրանք հետզհետե ավելի ու ավելի են ամրապնդվելու»,- նշել է Տարոն Մարգարյանն ու այդ հարցում բարձր գնահատել ինչպես ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպանի, այնպես էլ ՌԴ-ում ՀՀ-ի արտակարգ եւ լիազոր դեսպանի ջանքերը:

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին ջերմ ընդունելության համար՝ դեսպան Իվան Վոլինկինն իր հերթին նշել է, որ հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունն իրոք մեծ դերակատարում ունի երկու երկրների առկա հարաբերություններում, ինչն իր հերթին նպաստում է նաեւ քաղաքների միջեւ համագործակցության ամրապնդմանն ու ընդլայնմանը: Այդ համատեքստում դեսպանն իր պատրաստակամությունն է հայտնել նպաստել առկա հարաբերությունների խորացմանը, ինչպես նաեւ այլ քաղաքների հետ եւս գործընկերային հարաբերություններ ձեւավորելուն:

«Մենք իսկապես բարձր ենք գնահատում մեր երկրների բարեկամական սերտ հարաբերություններն ու պատրաստակամ ենք բոլոր ուղղություններով նպաստելու այդ հարաբերությունների էլ ավելի ընդլայնմանն ու ամրապնդմանը: Եվ վստահեցնում եմ Ձեզ, պարոն քաղաքապետ, որ որպես ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան՝ կանեմ հնարավորը այդ հարաբերություններն էլ ավելի բազմակողմ դարձնելու ուղղությամբ»,-նշել է Իվան Վոլինկինը:

Այնուհետ կողմերը քննարկել են նաեւ տուրիզմի խթանմանն ու ներդրումների ներգրավմանը վերաբերող հարցեր:

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930