Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի հետ համատեղ ասուլիսին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ելույթ ունեցավ ռուսերեն: Մինչդեռ «Լեզվի մասին» օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող անձանց պաշտոնական ելույթների լեզուն հայերենն է»:
Aravot.am-ը «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խմբի անդամ Արամ Ապատյանից հետաքրքրվեց՝ արդյոք սա «Լեզվի մասին» ՀՀ օրենքի խախտում չէ՞ր: Պարոն Ապատյանը պատասխանեց. «Դա զուտ պարկեշտության խախտում է: Վարչապետը պետք է խոսեր հայերեն և նրա ճառը թարգմանվեր ռուսերեն այն մարդկանց համար, ովքեր հայերեն չգիտեին: Ես մասնագետ չեմ «Լեզվի մասին» օրենքի և այդ հարցին պիտի պատասխանի օրենքի մասնագետը: Բայց ամեն դեպքում կարծում եմ, որ վարչապետը պիտի խոսեր հայերեն, իսկ ճառը` թարգմանվեր»:
Մեր հարցին՝ այդ ամենը ՀՀ կառավարությունում հաշվի չէի՞ն առել, պարոն Ապատյանն այսպես արձագանքեց. «Կարևոր չէ՝ ինչից ելնելով են եկել այդ եզրակացության: Սակայն գիտեմ, որ որոշակի հետազոտությունների համաձայն` երբ մարդիկ են հավաքվում, խոսում իրենց մայրենի լեզվով ու երբ հյուրի հայտնվել պարագայում նրանք անցնում են հյուրի մայրենի լեզվին, ապա այդ համայնքը ավելի մեծ հավանականություն ունի կորցնելու իր մայրենի լեզուն, քան եթե ապահովեին թարգմանությունը»: Մեր դիտարկմանը, փաստորեն այդ վտանգը մեզանում կա՞, պարոն Ապատյանն այսպես արձագանքեց. «Այդ վտանգը ամենուրեք է: Այսօր մենք հյուրասեր լինելու համար անցնում ենք հյուրի մայրենի լեզվին: Այնինչ ճիշտ է, որ շարունակենք խոսել մեր մայրենիով, ուղղակի ապահովել թարգմանություն. այդ պարագայում և´ լեզուն է պաշտպանվում, և´ հյուրն է ստանում տեղեկություններ: Նույնը վարչապետի ելույթի օրինակն էր. դրանով նա օրինակ ծառայեց մյուսներին: Անթույլատրելի բան է տեղի ունեցել»:
Լարիսա Ալավերդյանը, ով ևս մշտապես հանդես է գալիս ի պաշտպանություն մայրենիի պահպանման և ընդդեմ օտարալեզու դպրոցների, մեզ հետ զրույցում այս կապակցությամբ փոխանցեց հետևյալը. «Եթե վերցնում ենք բուն օրենքը, ապա, այո, դա օրենքի խախտում է: Բայց դա սովորության համաձայն են անում, եթե հասկանում են այդ լեզուն,մտածում են ժամանակ տնտեսելու մասին: Սակայն օրենսդրական տեսանկյունից և այս թեժացած կրքերի ժամանակ, թե ինչպիսին կլինի ՀՀ անկախության վիճակը Մաքսային միությանը միանալուց հետո, ճիշտ կլիներ մնալ հայերենի մեջ, օրենքի սահմաններում»:
Կարդացեք նաև
Aravot.am-ը ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է որոշվել, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի հետ համատեղ ասուլիսին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ելույթ ունենա ռուսերեն, արդյոք դա «Լեզվի մասին» ՀՀ օրենքի խախտում չէ՞ր: Մամուլի քարտուղարը մեզ հորդորեց հարցն ուղարկել գրավոր: Պատասխանը ստանալու դեպքում կհրապարակենք նաև կառավարության պարզաբանումը:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀՀ վարչապետը վաղուց է հետեւողականորեն խախտում Հհ Սահմանադրության 12ժրդ` >լեզվականԼեզվի մասինԱրմենիաԻ?նչ, որտե?ղ, ե?րբ> հեռուստածրագիրը, որը ընթանում է օտար լեզվով` առանց համաժամանակյա թարգմանության, ինչպես դա պաՀանջում է օրենքը: Ամոթ է նաեւ այն, որ ՀՀ վարչապետն իր պաշտոնական խոսքում թույլ է տալիս լեզվական բազմաթիվ սխալներ, ինչպես բառակապակցությունը` ի փոխարեն: Հիշեցնենք, որ հայոց լեզվի անաղարտության ապահովումը եւս օրենքի պարչտըավորություններից է:
ՀՀ վարչապետին հետեւողությամբ, հայոց լեզվի վրա թքած ունեն նաեւ նախարարներից շատերը: Օրինակ, կրթության եւ գիտության պայծառափայլ նախարարն ու արդարադատության նախարարը մեծ բավականությամբ մասնակցութմ են հիշյալ հեռուստածրագրին, մինչդեռ հենց նրանք առաջօիններից պետք է լինեին ՀՀ օրենսդրույունը չխախտելու հարցում: Իսկ ՀՀ մշակությոի նախարարությունը Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի հետ համատեղ կազմակերպած` ս. թ. նոյեմբերի 6-ին Հայֆիլհարմոնիայի փոքր դահլիճում կայացած` Մայա Բաղդասարյանի համերգի հրավիրատոմսն ու երգացանկը տպել է ու բա-անել է ՄԻԱՅՆ ռուսերենով: Եվ դեռ հավակնում են խոսել մաշտոցից, հայոց լեզվի կենսական նշանակությունից եւ այլն: Սրանք կեղծավորներ են, որոնք հայոց լեզուն իր իսկ հայրենիքում անարգելու համար խստագույնս պիտի պատժվեն: Եվ այդ օրը, վստահեցնում եմ, հեռու չէ…
Ինչը, որտեղ, երբ-ը չպիտի հայերեն չլինի, այլ ոչ թե թարգմանվի….ինչ վերաբերվում է օրենք խախտելուն, ո՞րը չեն խախտում որ…իսկ օրենքներն էլ անհեթեթության բացառիկ նմուշներ են….