Երեկ, Կոմիտաս փողոցի վրա, «Փրկենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության կազմակերպած ակցիայի ժամանակ միջադեպ է եղել: Ոստիկանները մի երիտասարդի ստիպելով նստեցնում են մեքենան եւ տանում: Միջադեպի տեսանյութը ի պաշտպանություն Փակ շուկայի վերակառուցման ակցիաների համակարգող Սուրեն Սուրենյանցը տեղադրել է իր ֆեյսբուքյան էջում:
Aravot.am-ի հետ զրույցում Սուրենյանցը պարզաբանեց, որ երիտասարդը «Փրկենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության անդամ Անդրանիկ Ադամյանն է, որի հայրը եկել եւ փորձում էր իր որդուն մոլորությունից դուրս բերել.« Հայրն ասում էր, որ տղան օրերով տանը չի լինում, այդ ակցիաների պատճառով թողել է ուսումը: Իսկ դեղինների շարժման ղեկավարները, որոնք անընդհատ խոսում են բարոյականությունից եւ բարձր արժեքներից՝ փոխանակ անսային հոր հորդորին՝ Անդրանիկ Ադամյանին ոստիկանության միջոցով փորձում էին հեռացնել»:
Ի դեպ, «Փրկենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության հերթական ակցիան Մաշտոցի պուրակում այսօր էլ չի կայացել: Նախաձեռնության մի քանի անդամներ եկել են ու շատ արագ հեռացել են պուրակից: Այդ առիթով էլ Սուրենյանցն ասաց. «Մենք ամեն օր ականատես ենք լինում, որ նրանք արդեն իսկ վախենում են պուրակում հայտնվելուց, որովհետեւ իրենց ներքին խնդիրներն այնքան շատ են, որ իրենք արդեն ի տես հասարակության վարկաբեկվում են: Խոսքն այն մասին է, որ մի օր ծնողներն են գալիս իրենց մոլորյալ զավակներին դեղինների շարքերից պոկելու համար, մի օր դեղինները, պարզվում է, իրենց աշխատողի աշխատավարձը չեն վճարել եւ այստեղ սկանդալ է բռնկվում, մարդն իր երկու ամսվա աշխատավարձն է ուզում՝ 200 դրամ եւ այլն»:
Սուրենյանցի հայտարարության այլ մանրամասները՝ տեսանյութում: Տեսանյութը` Narod.am-ի
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ