Երեկ Հնդկաստանի Չեննայ քաղաքում մեկնարկել է 100 շախմատիստուհիների մասնակցությամբ կանանց միջազգային մրցաշար, որտեղ 15-ը գրոսմայստերի կոչում է կրում: Նրանց մեջ են հայ երկու շախմատիստուհիներ` հայաստանցի կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Մարիա Գեւորգյանը եւ Ռուսաստանը ներկայացնող կանանց գրոսմայստեր Կարինա Համբարձումովան:
Երկու շախմատիստուհիներն էլ հաջող են մեկնարկել` երկու տուրում տանելով երկուական հաղթանակ: Կարինան երրորդ տուրից առաջ անձնական վարկանիշով մրցաշարային աղյուսակում ընթանում է 2-րդ հորիզոնականում, իսկ Մարիան եզրափակում է 20 առաջատարների ցուցակը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ