Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ. «Եթե սուպերմարկետը 3 րոպե ՀԴՄ կտրոն չի խփում, ուրեմն պարզ է» (Տեսանյութ)

Նոյեմբեր 07,2013 16:21

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանից հետաքրքրվեցին, թե այդ նոր հսկիչ դրամարկղային մեքենաները ներդնելուց  առաջ, ինչու ՊԵԿ-ը հաշվի չէր առել, որ միջին գործարարի գրպանի համար շատ բարձր գին է: ՊԵԿ փոխնախագահն ասաց, որ երբ կառավարությունը որոշում ընդունեց, հիմքում հստակ դրված էր, որ ՀԴՄ-ները 500 միլիոն շրջանառություն ունեցող սուբյեկտներին իրացնելու է ավելի բարձր գնով, որպեսզի այլ հարկ վճարողների համար հնարավորություն լինի դա իրացնել ավելի ցածր գնով: Հետո կառավարությունը ընդունեց որոշում, որի համաձայն, ՀԴՄ-ների գինը իջեցվեց 150 հազարից մինչեւ 280 հազարի, ըստ շրջանառության:  Հարցին՝ ինչո՞ւ կառավարությունն ի սկզբանե նման գներ չէր սահմանել, այլ միայն դժգոհություններից հետո նման որոշում կայացրեց, պարոն Միրումյանի պատասխանը` տեսանյութում:

Մինչեւ նոր որոշումը՝ ՀԴՄ-ների գների նվազեցման, այսինքն` նոյեմբերի 1-ը, տրամադրվել է 1700 ՀԴՄ: Սա վստահեցրեց պարոն Միրումյանը, եւ հարցին, թե փաստորեն գործարարների մեծ մասը թանկ գնով է ձեռք բերել այդ ՀԴՄ-ն, ՊԵԿ փոխնախագահն ասաց. «Հարկ վճարողների շրջանում մի այսպիսի դիրքորոշում է ձեւավորվել` միշտ սպասում են վերջին օրվան, մեր պրակտիկան համենայնդեպս դա է ցույց տալիս: Այդ 1700-ը վերջին 4 օրն էին ձեռք բերել: Գնային փոխհատուցումը տրամադրվում է»:

Հարցին, թե գործարարները վստահեցնում են, որ օրինակ Ուկրաինայից կարող են այդ նույն ֆունկցիայով ՀԴՄ-ն գնել 100-200 դոլարով, սակայն ՊԵԿ-ը թույլ չի տալիս, պարոն Միրումյանն այս առնչությամբ ասաց, որ նույն գործառույթով 100-200 դոլարանոց ՀԴՄ գոյություն չունի. «Սա աշխարհում եզակի ՀԴՄ է, որի անալոգը չկա: Առայժմ ոչ մի երկիր չի ներդրել: Սա բացառիկ մեքենա է իր ֆունկցիոնալությամբ, բացառիկ է, որ թույլ չի տալիս ծրագրային միջամտությունները, բացառիկ հարմարավետություն է ապահովելու, տնտեսվարողները կարող են դուրս գրել հարկային հաշիվները, նաեւ «պոստ տերմինալ է», հնարավորություն է ընձեռում տեղում ոչ կանխիկ վճարումներ կատարել»:

Մանրամասն` տեսանյութում

Հարցին էլ՝ արդյոք այդ բացառիկ եւ անալոգը չունեցող ՀԴՄ-ներով հնարավո՞ր է բացառել ստվերը, այսինքն` հնարավոր չէ՞ մի պահ անջատել սարքը եւ որոշ գործարքներ ցույց չտալ, պարոն Միրումյանն ասաց. «Տեղեկատվությունը օնլայն եղանակով գալիս է  ՊԵԿ, հզոր մոնիթորինգի համակարգ են փորձում ներդնել, սա մեծ ծախսերի հետ է կապված, մոնիթորինգի համակարգը վերհանելու է ռիսկերը: Այսինքն, եթե սուպերմարկետը  3 րոպե ՀԴՄ-ի կտրոն չի խփում, ուրեմն մեզ համար պարզ է իրավիճակը ոնց է»: Հարցին էլ` գուցե պարզապես հաճախորդ չի եղել, կամ անսարքություն է եղել, պարոն Միրումյանն ասաց.«Դուք կարող եք ասել` հաճախորդ չի եղել, ես էլ ասում եմ` եղել է: Դրա համար կա ռիսկերի գնահատում` հսկիչ գնում գործիք կա, եւ տեսուչը գնում է տեղում գնում կատարում, տեսնում` կտրոն տալի՞ս է, թե՝ ոչ»:

Հարցին էլ՝ այսինքն` բացառիկ ՀԴՄ ներդնելով մարդկային գործոնը չի՞ բացառվում, ՊԵԿ փոխնախագահն ասաց` «Նախկինում կար, որ ՀԴՄ կտրոնները խփվում էին, բայց հասույթը չէր արտացոլվում ֆիսկալ հիշողության մեջ, սա գլխավոր խնդիրն է, եւ կա, որ շարունակում են կտրոններ չխփել, իհարկե, սա մեր ուշադրության կենտրոնում է լինելու»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930