Լրահոս
Օրվա լրահոսը

«Սովետական մտավորականին պատասխանեց հակասովետական մտավորականը»

Նոյեմբեր 07,2013 16:00

Aravot.am-ի հետ զրույցում այսօր նախկին քաղբանտարկյալ, ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանն անդրադարձավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված Զորի Բալայանի հայտնի նամակին: Համեմատելով երկու օր առաջ Հայաստանում հեղափոխություն անող Շանթ Հարությունյանի հոր՝ Շահեն Հարությունյանի՝ ԱՄՆ նախագահին ուղղվելիք նամակի հետ , Ազատ Արշակյանն ասաց. «Սովետական մտավորականին պատասխանեց հակասովետական մտավորականը»:

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն էլ դիմելով Ազատ Արշակյանին ասաց. «Ես որ մեր թագավորներին նամակ էի գրում, սխալ էի՞ գրում, բա խի՞ չէին կարդում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930