Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը «Business Insider» հանդեսում խոսելով շախմատի աշխարհի գահի համար Վիշվանաթան Անանդ-Մագնուս Կարլսեն մրցամարտի մասին` վստահություն է հայտնել, որ հավակնորդը կնվաճի աշխարհի չեմպիոնի տիտղոսը: «Ես Կարլսենի հաղթանակի կողմնակիցն եմ, որովհետեւ նոր սերունդն արժանի է նոր չեմպիոն ունենալ», – նշել է Կասպարովը, որը մտադիր է Չեննայում լինել 3-րդ եւ 4-րդ պարտիաների ժամանակ, որից հետո գործնական շրջագայության մեկնել ասիական երկրներ: Դա մտնում է Կասպարովի` ՖԻԴԵ-ի նախագահի պաշտոնի համար քարոզարշավի ծրագրի մեջ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ