Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մագնուս Կարլսենի մենեջեր Էսպեն Ագդեստեյն. «Իմ խնդիրը Կարլսենին թոհուբոհից հեռու պահելն է»

Նոյեմբեր 07,2013 15:24

Նոյեմբերի 9-ին Չեննայում մեկնարկում է շախմատի աշխարհի թագի համար գործող չեմպիոն, հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդի եւ հավակնորդ, նորվեգացի Մագնուս Կարլսենի միջեւ մրցամարտը:

Մեկնարկից երկու օր առաջ Կարլսենի մենեջեր Էսպեն Ագդեստեյնը «Thehindu.com»-ին տված հարցազրույցում խոսել է իր պարտականությունների եւ հավակնորդի նախասիրությունների ու բնավորության մասին: «Իմ խնդիրը Մագնուսին ընդհանուր թոհուբոհից հեռու պահելն է, որպեսզի նա կարողանա ամբողջովին կենտրոնանալ խաղի եւ հանգստի վրա, լավ քնի եւ զբաղվի սպորտով: Մագնուսը ուրախ տղա է, շատ շփվող, սիրում է ֆուտբոլը, NBA-ի բասկետբոլը: Նա նախընտրում է բացօթյա եւ ջրային մարզաձեւերը, սիրում է լողալ օվկիանոսում: Ավագ խոհարարը նրան անհրաժեշտ է որպես խորհրդատու, որովհետեւ Մագնուսը սիրում է հնդկական, իտալական եւ չինական խոհանոցը: Հավաքներն Օմանում անցկացվում էին պայմանները Հնդկաստանին առավելագույնս մոտեցնելու նպատակով: Կարլսենը նաեւ սիրում է արեւն ու շոգը: Կարլսենը Նորվեգիայում գերաստղ է եւ բազմաթիվ երկրպագուներ ունի աշխարհի տարբեր երկրներում», – ասել է Ագդեստեյնը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930