Լրահոս
Օրվա լրահոսը

Գառնիկ Իսագուլյան. «Շանթը խախտել է օրենքը, բայց Շանթը մեղավոր չի»

Նոյեմբեր 07,2013 15:07

«Ես ընդհանրապես հակված չեմ որեւէ ուժի կամ որեւէ կողմնորոշման վերագրել Շանթի գործողությունները»,- այսօր «Հայելի» ակումբում Շանթ Հարությունյանի կատարած հեղափոխության մասին իր տպավորությունները բարձրաձայնեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը՝ հիշելով «Զգուշացիր ավտոմեքենայից» հանրահայտ սովետական ֆիլմից մի դրվագ, երբ Դետոչկինի վերջին դատավարության ժամանակ Պոդբերյոզնիկովն ասում է. «Ճիշտ է, Դետոչկինը խախտել է օրենքը, բայց ինքը մեղավոր չի»: Իսագուլյանը, վերլուծելով կատարվածը, վստահ է. «Շանթը խախտել է օրենքը, բայց Շանթը մեղավոր չի»: Նա հիշեցնում է, որ դեռ հինգ ամիս առաջ Շանթ Հարությունյանն իր հարցազրույցներում մանրամասն ներկայացնում էր իր հեղափոխության սցենարը, ամիսը, օրերը ու նրա գործողությունները բնավ էլ պայմանավորված չեն սեպտեմբերի 3-ի որոշումով: 

Ազատության հրապարակում նստացույցի օրերին Գառնիկ Իսագուլյանն այցելել է նրան, զրուցել, հետեւել նրա հարցազրույցներին ու արդեն հեղափոխությունից հետո համոզվել է, որ Շանթն իր գործողություններից չի շեղվել՝ նա արել է այն, ինչի մասին հայտարարել է մեկ շաբաթ եւ բաց տեքստով: Իսագուլյանը հարկ է համարում նշել, որ բուն գործողությունների օրը ոստիկանությունն իրեն շատ կոռեկտ է պահել: Բայց նաեւ համոզված է, որ ոստիկանները թերացել են, այն առումով, որ չեն հետեւել կամ լուրջ չեն վերաբերվել մինչ այդ օրը Շանթի կատարած հայտարարություններին ու կանխարգելիչ միջոցներ չեն ձեռնարկել միջադեպը թույլ չտալու համար: «Այդ օրն էլ, չորսն անց կես ես այդ տարածքում էի, եւ ցավոք, պետք է ասել, որ այդ ամեն ինչը բերվում էր բոլորի աչքի առաջ: Բոլորը տեսնում էին, որ փայտեր էին բերում, կանեստրով բենզին էին բերում եւ այլն եւ դա ոստիկանների աչքի առաջ էր: Պետք էր կանխարգելել, իհարկե, դա չի նշանակում՝ ուժի կիրառումով» ,- ասաց նա ՝ խուսափելով մեկնաբանություններ տալ այն հարցին, որ հնարավո՞ր է, որ ոստիկաններն էին նախապատրաստել այդ ամենը: Ամեն դեպքում, Իսագուլյանի համար դրական է ոստիկանության նոր ոճը՝ հասարակության հետ ավելի հանգիստ, ու այնպիսի դրվագ չկար, որ ոստիկանները պատրաստված գնացել էին ծեծել-ջարդելու:
Որ Շանթի մոտ նաեւ սթրեսային վիճակ կա, Իսագուլյանն ակնհայտ է համարում, ինչն իր համոզմամբ, չի մեղմացնում ոստիկանների թերացումը՝ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու համար: Իսագուլյանը դրական արտահայտվեց նաեւ Շանթի հոր՝ նախկին քաղբանտարկյալ Շահեն Հարությունյանի ու հորեղբոր մասին, ում ԱՄՆ մեկնելուց հետո տարբեր խոսակցություններ շրջանառվեցին. «Նա եղել է մաքուր քաղբանտարկյալ, սենց ասենք»:
Կատարվածի եւ ստեղծված իրավիճակի պատճառը Իսագուլյանը պայմանավորում է ներհայաստանյան խնդիրներով՝ սոցիալական, տնտեսական, իրավական, օրենքի իշխանություն, ներքաղաքական փոխհամաձայնություն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արմեն says:

    Եթե Շանթը չի մեղավոր, ապա դուք եք հաստատ մեղավորներից մեկը:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930