Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վահագն Խաչատրյանը գտնում է`իշխանության գործողությունների նկատմամբ վստահություն չկա

Նոյեմբեր 07,2013 14:47

«Տնտեսական բյուջեն չի նախատեսում ներդրումներ եւ մասնավորն էլ չի պատրաստվում ներդրումներ անել ու այդ առումով տնտեսական աճի հեռանկարը վտանգված է: Այս մասին հրապարակավ խոսում է նաեւ վարչապետը, քանի որ երկու տարի է՝ արդեն ներդրումների ծավալները պակասում են: Ներդրումների համար անհրաժեշտ են խելամիտ օրենքներ, ցածր հարկեր եւ խաղաղություն»,- այսօր «Հայացք» ակումբում ասաց ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը:

Վահագն Խաչատրյանի խոսքով` այն, ինչ տեղի է ունենում վերջին երկու տարվա ընթացքում բիզնեսի նկատմամբ` ոտնձգություն է, բիզնեսի թալան: Նրա խոսքով` «Մենք կարիք ունենք տնտեսական լրացուցիչ միջոցների, բայց կտրում ենք այն ճյուղը, որի վրա նստած ենք, բիզնեսին հնարավորությունից ենք զրկում»:

Վահագն Խաչատյանը գտնում է`չկա վստահություն իշխանության գործողությունների նկատմամբ եւ չի էլ կարող լինել, որովհետեւ իրենք իրենց հակասում են. «Հակասության վերջին օրինակը սեպտեմբերի երեքն էր, երբ մենք երեք տարի բանակցում էինք Եվրամիության հետ, սակայն գնացինք Մաքսային միություն: Նույնիսկ այս բյուջեն է հաստատում, որ իրենք չեն կարողանում տնտեսությունը կառավարել եւ հերթական քայլը վնաս է հասցնում տնտեսությանը: Իշխանությունը իր խոստումները չի կատարել: Եթե Տիգրան Սարգսյանը երեք ամիս առաջ խոսեր, այլ գնահատականներ կտար, սակայն հիմա այլ պատճառաբանություններ է բերում, որովհետեւ այդպես է պետք»:

Վահագն Խաչատրյանի խոսքով`ինքն ապահովագրական նոր գործիքներին դեմ չի, սակայն դեմ է, երբ դա կատարվում է հիմա եւ պարտադիր. «Մենք դեռ այն երկիրը չենք, որ քաղաքացիների վրա նման բեռ դնենք: Նախատեսվում է շրջանառության հարկը երեք տոկոս դարձնել, որի դեպքում փոքր եւ միջին բիզնեսը կփակվի, երկու տոկոսի դեպքում` մի կերպ կդիմանա, իսկ եթե ուզում են փոքր ու միջին բիզնեսը ապրի, պետք է մեկ տոկոս դարձնել»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930