Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մաշտոցի պողոտայից ձերբակալված ակտիվիստը հացադուլ է հայտարարելու

Նոյեմբեր 07,2013 14:34

Մաշտոցի պողոտայից նախօրեին ձերբակալված Ավետիս Ավետիսյանի մայրը՝ Լուսյա Մարտիրոսյանը, տղայի ընկերներից է իմացել որդու ձերբակալության մասին: Դեպքի օրը գնացել են ոստիկանություն՝ տեղեկություններ ստանալու, բայց նրանց չեն թույլատրել անգամ մոտենալ շենքին:

Այսօր «Արմատ» ակումբում Տիկին Մարտիրոսյանն ասաց, որ որդին դեռ չունի փաստաբան, չեն կարողանում ճշտել՝ ով է քննիչը: Միայն երեկ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջոցով Ավետիսը փոխանցել է, որ հացադուլ է հայտարարելու եւ պահանջել է փաստաբան:

Ավետիսի մայրն ասաց, որ ինքը չգիտեր անգամ, որ որդին գնացել է Ազատության հրապարակ, facebook-ից է տեղեկացել կատարվածին:

Ձերբակալված Արման Մխիթարյանի կինը՝ Սայիդա Պողոսյանն էլ ասաց` ամուսինը գնացել էր Մաշտոցի պողոտա, որովհետեւ այնտեղ էին իր ընկերները: Նրանց դեռ չի հաջողվել տեսնել Արմանին, բայց փաստաբանի միջոցով տեղեկացել են, որ լավ է եւ բերման ենթարկվելիս բռնությունների չի ենթարկվել. «Պահանջում ենք՝ քննիչներն ավելի ակտիվ լինեն, ընտանիքներին տեղեկություններ տրամադրեն: Քննությունը ոչինչ չի ասում, ընտանիքներում էլ անհանգիստ են: Պահանջում ենք, որ ավելի բացահայտ հետաքննություն արվի, որ իմանանք մեր տղաներն ինչում են մեղավոր»:

Արմանի եւ Ավետիսի ընկեր ու անկարգությունների ժամանակ նրանց հետ Մաշտոցի պողոտայում գտնվող Մերի Սաֆարյանն էլ ասաց, որ քաղաքացիական համազգեստով անձինք փորձել են սադրել: Նա նաեւ նկատել է, որ ոստիկանները կոնկրետ մարդկանց էին բերման ենթարկում. «Չգիտեմ վերեւից է թելադրված, թե՝ ոչ: Այնքան էին մարդկանց հրում, որ մինչեւ իրենց ուզածներին տանեին: Հետո հանդարտվեցին: Ակտիվ երիտասարդներ էին, որոնք փորձում էին ինչ-որ բաներ փոխել մեր երկրում»:

Մերի Սաֆարյանի խոսքով. «Արմանի ձերբակալությունը աբսուրդ էր, ինքը շատ ուշ եկավ ու սկսեց ընկերներին փնտրել: Ոչ մի գործողությունների չի մասնակցել: Ինչ-որ մեկը եկավ ու ասաց, թե հեռվում ինչ-որ մեկին խփում են, տղաները վազեցին այդ կողմ: Էլ չտեսա նրանց, մեկ էլ իմացա, որ Արմանին տանում էին, դիմադրություն չկար Արմանի կողմից»:

Մաշտոցի պողոտայից բերման ենթարկված ու ձերբակալված երիտասարդները ակտիվիստներ են եւ տարբեր քաղաքացիական նախաձեռնություններում են լինում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930