Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վահագն Խաչատրյան. «Անիմաստ է փորձել Սամվել Ալեքսանյանի հետ մրցակցել»

Նոյեմբեր 07,2013 14:22
Vahagn Xachatryan

Այսօր «Հայացք» ակումբում ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանն անդրադարձավ 2014 թվականի բյուջեին: Նա ասաց, որ Տիգրան Սարգսյանն անհաջողությունների մատնվելու համար երկու պատճառ է նշում. «Պատճառներից մեկը ներդրումների պակասելն է, որը իրենց գոյությունից բացի այլ բացատրություն չունի: Քանի իրենք կան, ներդրումներ Հայաստանում չեն լինելու»:

Վահագն Խաչատրյանը ավելացրեց, որ Տիգրան Սարգսյանի մատնանշած երկրորդ պատճառը՝ չնախատեսված գազի եւ էլեկտրաէներգիայի գների բարձրացումն էր, ինչը Վահագն Խաչատրյանի գնահատմամբ՝ սուտ է: «Իրենք ուղղակի պետք է հեռանան: Նույնիսկ այս բյուջեն է հաստատում, որ իրենք չեն կարողանում երկրի տնտեսությունը կառավարել, բացի նրանից, որ երկիրը չեն կարողանում կառավարել: Իրենց ցանկացած հերթական քայլ վնաս է հասցնում տնտեսությանը: Նույնիսկ եթե իրենք փորձեն իրենց լավագույն ցանկություններն իրականացնեն, դրանք իրականություն չեն դառնա»,-ասաց տնտեսագետը՝ հավելելով, որ իշխանությունների գնահատականներն ամեն ամիս փոխվում են:

Վահագն Խաչատրյանը խոսելով բիզնեսի մասին ասաց` ԱԺ-ում հավաքված են խոշոր բիզնեսի ներկայացուցիչները, ովքեր երբեք փոքր ու միջին բիզնեսի շահը չեն պաշտպանի, եւ ըստ նրա դա է պատճառը, որ մեզ մոտ աղքատների թիվը ավելանում է. «Մենք այդ գործում չկանք, մենք կանք պառլամենտում: Վարչապետը ցանկանում է, որ փոքր ու միջին բիզնեսը կայանա, սակայն այդ ուղղությամբ ոչինչ չի անում եւ ես համոզված եմ, որ ոչինչ էլ չի անի: Դա շատ վտանգավոր երեւույթ է, որի մասին մենք իշխանություններին զգուշացնում էինք: Պետք չէ նոր հայտնագործություններ անել, պարզապես պետք է ուսումնասիրություններ անել: Ես այդ քայլերի պատրաստ չեմ, ես պատրաստ եմ մարդկանց բացատրել, որ նման կառավարման համակարգով երկար ճանապարհ չենք կարող գնալ»:

«Անիմաստ է փորձել Սամվել Ալեքսանյանի հետ մրցակցել»,- ասաց Վահագն Խաչատրյանը: Նրա խոսքով`այժմ աշխատանք չունեցողին զրկում են  նպաստից, բայց հաճախ մարդը մեղավոր չէ աշխատանք չունենալու համար: «Թե ինչ են տալու դրա դիմաց ես չգիտեմ, դրա մեջ մենք տնտեսական հիմնավորում չենք տեսնում: Մենք հասել ենք կրիտիկական սահմանի արտաքին պարտքի առումով»,- նշեց Վահագն Խաչատրյանը հավելելով, որ այժմ հինգ միլիարդը անցել ենք:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930