Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գառնիկ Իսագուլյանի եւ Ազատ Արշակյանի բանավեճը չստացվեց

Նոյեմբեր 07,2013 14:14

«1916 թվականի ռուս-թուրքական պայմանագրի դե՞մ եք, թե՞ կողմ: ՌԴ-ն այդ պայմանագրով պարտավորվել է թույլ չտալ Անտանտայի պետություններից որեւէ մեկը մուտք գործի Հայաստան: Քանի դեռ այդ պայմանագիրը չեղյալ չի համարվել, Շանթը եւ իր ընկերները պայքարելու են»,- այսօր «Հայելի» ակումբում խոսելով երկու օր առաջ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության մասին`ասաց նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը:

Նրա ընդդիմախոս, Ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն էլ ասաց. «Եթե մենք ինքներս չենք կարողացել քսան տարում հասնել ինչ-որ մի բանի եւ սեպտեմբերի 3 ենք հայտարարում, նշանակում է՝ մենք ենք մեր պոտենցիալը մսխել: Դա ոչ Արեւելքի, ոչ Հյուսիսի, ոչ Հարավի խնդիրը չէ: Ու այս իրավիճակում ինձ համար միեւնույն է`ՄՄ-ի համաձայնագիր կստորագրվի՞, թե՞ ԵՄ-ի: Մենք պետք է նստենք եւ լուծենք մեր խնդիրը, մենք պետք է հասկանանք, որ մեր բոլոր խնդիրները Հայաստանում են լուծվել»:

Իսագուլյանը համոզված է, որ Հայաստանին ոչ ոք չի հրավիրել Մաքսային միություն: Նա գտնում է, որ ոչ էլ Եվրոպական միություն է պետք գնալ. «Եկեք մեր երկիրը կառուցենք»:

Այս հայտարարությունից հետո Ազատ Արշակյանը սեղմեց Իսագուլյանի ձեռքը եւ ասաց. «Բանավեճը չստացվեց. ես համաձայն եմ»:

Իսագուլյանն այն կարծիքին է, որ եթե հստակ քայլեր չլինեն իշխանության կողմից եւ իրավիճակը կտրուկ չշտկվի`հեղափոխություն կլինի: Այս մտքի հետ Ազատ Արշակյանը համաձայն չէ. «Իշխանությունը չի կարող որեւէ բան փոխել`Ազգային ազատագրական շարժման դրոշը բարձրացված է: Մենք ականատես ենք լինելու հաղթանակի»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930