Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատ Արշակյանը` հայ քաղաքական գործիչների մասին. «Առավոտյան եվրոպացի են, երեկոյան`եվրասիացի»

Նոյեմբեր 07,2013 13:44

«Եվ սկանդալ կա, եւ շոու եւ հեղափոխություն եւ ներկա-բացակա: Այնպես ստացվեց, որ մարդիկ ստիպված են հայտարարել, թե ով ո՞վ է, ի՞նչ դիրքորոշում ունի»,- այսօր «Հայելի» ակումբում անդրադառնալով «Հայաստանի ցեղապաշտական» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի կողմից հայտարարված եւ իրագործված հեղափոխությանն`ասաց ԳԽ պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը:

Ի՞նչ անել եւ ո՞վ է մեղավոր` արդիական հարցերին բանախոսը պատասխանեց Չեռնիշեւսկու հայտնի խոսքերով. «Մենք արդեն գիտենք ի՞նչ անել եւ ո՞վ է մեղավոր»:

Ազատ Արշակյանի բնորոշմամբ`«Շանթը միշտ պատրաստ էր հեղափոխության եւ պարբերաբար դա անում էր, հիմա էլ փորձեց: Վաղուց կարելի էր դա անել: Հայաստանի անկախությունից հետո առաջին անգամ ազգային ազատագրական շարժում է սկսվում: Շանթը մի փոքր շտապեց, նյարդերից թույլ էր եւ այդ պատճառով էլ ես նրա կողքին չէի: Բայց, ազգային ազատագրական շարժում է սկսվում»:

Ինչ վերաբերվում է Շանթ Հարությունյանի ելույթներում այդ օրը հնչած արտահայտություններին եւ դրանց տոնայնությանը, նախկին քաղբանտարկյալն ասաց.«Խրամատում գտնվող մարտիկները չեն խոսում բանասիրական ֆակուլտետի լեզվով, այլ լեզվով են խոսում: Դեռ մեղմ էր: Եթե մարդը մենակ, իր անչափահաս երեխայի հետ դուրս էր եկել մի ամբողջ համակարգի դեմ, այդ կերպ էլ պետք է խոսեր»:

Անդրադառնալով էլ այն մեկնաբանություններին, որ Շանթը պատվեր էր կատարում, Ազատ Արշակյանն ասաց, որ Շանթն իր պատվից դժվար թե ցածր համարեր որեւէ մեկի ծրագրին միանալը, բայց. «Շանթն ինքը ծրագրերի գեներատոր էր եւ ես չեմ կարծում, որ նրան որեւէ մեկը դրդել է: Իրադրությունն է դրդել` ՄՄ-ի ձեւով ՍՍՀՄ-ի վերականգնումը, Եվրոպային երկրորդ անդամ Հայաստանից վտարումը»: Արշակյանի համոզմամբ, եթե Շանթը Երեւանի կենտրոնը հայտարարում է խրամատ, այդտեղ այլ մեթոդ չկա էլ. «Դա կոնվենցիայից դուրս է»:

Նա կոնվենցիայից դուրս է համարում նաեւ մեր քաղաքական գործիչների վարքագիծը. «Առավոտյան եվրոպացի են, երեկոյան`եվրասիացի, առավոտը կիթառ են նվագում, երեկոյան՝ բալալայկա»:

Բանախոսի համոզմամբ, առաջիկայում բացի քաղաքացիական շարժումներից, մեր երկրում ազգային ազատագրական պայքարը մեծ տեղ կզբաղեցնի, կվերադառնանք ութսունականների վիճակին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930