panorama.am. Մարդու իրավունքերի պաշտպանի ազատազրկվածների հարցերով խորհրդականն ու արագ արձագանքման բաժնի աշխատակիցներն այցելել են բոլոր ձերբակալվածներին, այդ թվում և Շանթ Հարությունյանին: Այս մասին Panorama.am-ին հայտնեց ՄԻՊ մամուլի խոսնակ Նաիրա Կարմիրշալյանը:
«Խոսել են, զրուցել են նրանց հետ: Երեկ մեր աշխատակիցների այցելության պահին նրանց վրա բռնության հետքեր չեն եղել: Շանթ Հարությունյանի ու բոլոր 20 ձերբակալվածների հետ խոսել են, հանդիպման մանրամասները, խոսակցությունը, կներեք այս պահին չենք կարող հրապարակել, որովհետև պարտավոր ենք գաղտնիությունը ապահովել»,-ասաց ՄԻՊ մամուլի խոսնակը:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում