Լրահոս
Օրվա լրահոսը

Արգիշտի Կիվիրյան. «Աբսուրդ է. ես եմ բռնության ենթարկվել, բայց իմ դեմ է քրեական գործ հարուցվել»

Նոյեմբեր 07,2013 13:15

Այսօր ժամը 16:00-ին փաստաբան Արգիշտի Կիվիրյանին հրավիրել են ՀՔԾ իր դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում իրեն մեղադրանք առաջադրելու համար:

Հիշեցնենք, որ Արգիշտի Կիվիրյանի դեմ քրեական գործ է հարուցվել Երևանի Կոմիտաս 5 հասցեում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: Մասնավորապես դեպքի վերաբերյալ ոստիկանության աշխատողը՝ դասակի հրամանատարը զեկուցագիր է ներկայացրել, թե ոստիկանության ավտոմեքենայի մեջ Կիվիրյանն իր նկատմամբ բռնություն է գործադրել:

Aravot.am-ը Արգիշտի Կիվիրյանից հետաքրքրվեց` ինչպիսի՞ գնահատական կտա գործընթացին, և որոնք են լինելու իր քայլերը: Նա պատասխանեց. «ՀՔԾ գնալու եմ, ծանուցագիրը ստացել եմ: Ինձ թվում է այդ ամբողջը հետաքրքիր կլինի գնահատել նաև, երբ գնամ դուրս գամ»:

Նշենք, որ Արգիշտի Կիվիրյանի փաստաբան Լուսինե Սահակյանը «աբսուրդ» էր համարել այն, որ ոստիկանի զեկուցագրի հիման վրա քրեական գործ է հարուցվել, ուստի պարոն Կիվիրյանից հետաքրքրվեցինք`իրենց դիրքորոշումը նո՞ւյնն է: Նա պատասխանեց. «Քրեական գործի հարուցումն իմ դեմ ինքնին աբսուրդ է, քանի որ ես եմ բռնության ենթարկվել, բայց իմ դեմ է քրեական գործ հարուցվել»:

Արգիշտի Կիվիրյանի փոխանցմամբ` այս պահին բացի վերոնշյալ քրեական գործից իր դեմ կա հարուցված ևս 4 վարչական գործ: Այս ամբողջը նա մեկնաբանում է որպես ճնշում ու մանրամասնում. «Ես սա որակում եմ որպես ճնշում իմ դեմ, որպեսզի այս կերպ փորձեն խափանել իմ հասարակական իրավապաշտպանության գործունեությունը: Այդ չորս վարչական գործերը տարբեր դրվագներով են. մեկը օգոստոսի 1-ին Երևանի քաղաքապետարանի դիմացի վրանի հետ կապված, մյուսը` Բաղրամյանի վրայի երթի և այլ դրվագների հետ են կապված»:

Մեր հարցին սպառնալիքներ իր դեմ այս ժամանակահատվածում գրանցվե՞լ են, Արգիշտի Կիվիրյանը պատասխանեց. «Տարատեսակ սպառնալիքներ մշտապես լինում են»:

Հարցին` արդյոք արդար քննության հեռանկար այս պահին տեսնո՞ւմ է, Արգիշտի Կիվիրյանն այսպես արձագանքեց. «Այս պահի դրությամբ չեմ տեսնում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930