shamshyan.com . Այսօր՝ նոյեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:20-ի սահմաններում Երևան քաղաքի Նոր-Նորքի 2-րդ զանգվածի բնակիչ, 28-ամյա Արթուր Գրիգորյանը իր կողմից վարած Chrysler 300 մակնիշի 90 AM 101 համարանիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողատայում՝ «Արքայաձոր» ռեստորանային համալիրի հարևանությամբ գտնվող թիվ 55 տան դիմաց, բախվել է աջ մայթին կայանված Նորք Մարաշի բնակիչ, 35-ամյա Վերոնիկա Սիմոնյանին պատկանող Toyota մակնիշի 78 CC 778 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարից հետո Ա. Գրիգորյանը Chrysler-ով բախվել է էլեկտրասյանը, իսկ Toyota-ի վարորդ Վ. Սիմոնյանն ու նրա ուղևոր, Երևան քաղաքի Նար-Դոսի փողոցի բնակի,չ 38-ամյա Հովհաննես Վարպետյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում