Երբ հայտնի դարձավ, որ Վարդան Պետրոսյանին հարազատները կարող են տուն տանել, վերջինիս ազգականներն ու ոստիկանության քննիչները գործի անցան։ «ՉԻ» տեղեկություններով, նրանք միահամուռ խնդրել են Էրեբունու բժշկական անձնակազմից ինչ-որ պատճառով Վարդան Պետրոսյանին վերստին պառկեցնել հիվանդանոց, սակայն հիվանդանոցի անձնակազմը հրաժարվել է կեղծ գործարքից։ Դրանից հետո վերջիններիս հորդորել են գոնե ինչ-որ գրություն տալ, որ իրենք կարողանան Վարդան Պետրոսյանին տանել այլ բուժհաստատություն։ Մերժում ստանալուց հետո կողմերը՝ ոստիկանության քննիչներն ու Պետրոսյանի հարազատները, որոշել են Պետրոսյանին տեղափոխել «սթրես կենտրոն»։
«Մարդուն սթրեսի են հասցրել». չարախնդում էին ընդունարանում հավաքված ՀՀ քաղաքացիներն ու բժիշկները։ Ի դեպ՝ անհրաժեշտ շտապօգնության բաժնում հերթ էր գոյացել, մինչ ոստիկաններն ու Պետրոսյանի հարազատները բեմադրում էին ինչ-ինչ սցենարներ, մարդիկ զզված ու հոգնած սպասում էին, որ բաժինն ազատվի եւ իրենք էլ կարողանան օգտվել բժիշկների ծառայություններից։
Մի խոսքով՝ դրամատիկ ոչինչ չկար։ Վարդան Պետրոսյանը արտաքուստ հիվանդի տպավորություն չէր թողնում, հետազոտությունները վտանգավոր բան չէին հուշում, բայց իրավիճակին միտումնավոր դրամատիկ երանգ էր հաղորդվում։ Երբ որոշվեց, որ նրան «սթրես կենտրոն» են տեղափոխում, բոլորը մի տեսակ հանգստացան։ Էրեբունու անձնակազմը շունչ քաշեց՝ «շառից-փորձանքից» հեռու տրամադրությամբ, Պետրոսյանի հարազատները ինքնագոհ շտապեցին պատգարակի վրա պառկած Վարդան Պետրոսյանի հետեւից, իսկ ոստիկանները ժամանակավոր գտան հարցի լուծումը։
Ինչ խոսք, որեւէ մեկը ապահովագրված չէ ակամայից հայտնվելու ավտովթարի մեղավորի կարգավիճակում։ Կասկած չկա, որ ողբերգական ելքն անցանկալի ու ծանր է երկու կողմի համար էլ։ Բայց կա մի բայց։ Պետք է քաջություն եւ տղամարդկություն ունենալ արժանապատվորեն հաղթահարել ստեղծված իրավիճակի բարդությունները։ Կապիկության ժամանակը չէ։ Հատկապես, երբ զոհերի՝ երիտասարդ տղաների մայրերն ու հարազատները պահանջում են անհապաղ օրենքի ողջ խստությամբ պատժել մեղավորներին։ Պետք է ուժ գտնել ու կանգնել արդարադատության առաջ, պետք է կարողանալ նայել զոհերի հարազատների աչքերի մեջ ու հավասարապես սգալ նրանց հետ։
Կարդացեք նաև
Վստահ ենք, որ շատ հարցեր այս պարագայում կգտնեն իրենց պատասխանները, իսկ Պետրոսյանի կողմնակիցների միակ փաստարկն այն չէր լինի, թե լավ դերասանին պետք չէ նստեցնել ու կտրել ստեղծագործական միջավայրից, դրա փոխարեն՝ կարելի էր օլիգարխներին, պատժել օրենքի ողջ խստությամբ։ Այս իրավիճակում աբստրակտ դատողությունների սիրահարները լավ կանեին աբստրակցիոն ժանրում իրադարձությունները պրոյեկտել իրենց վրա։ Մոտեցումը, հաստատ, այլ կլիներ։
Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում