Լրահոս
Օրվա լրահոսը

«Շանթ Հարությունյանն իրեն պահել է որպես նորմալ, արժանապատվություն ունեցող հայ տղամարդ»

Նոյեմբեր 07,2013 11:58

Հայաստանի իշխանությունները ժողովրդին տասը տարի է՝ «մեր են քրֆում», ընդ որում, վերջին երկու տարիներին՝ ավելի ու ավելի լկտի բառապաշարով։ Շանթ Հարությունյանի նյարդերն էլ չեն դիմացել։ Մարդը պարզ ասել է՝ ձեռքիս տակ ինչ կա, վերցնելու եմ, գամ ձեզ խփեմ, ուզում եք՝ տեղում գնդակահարեք, բայց անձամբ ես այս նվաստացմանը էլ չեմ դիմանում։ Այսինքն՝ նա իրեն պահել է որպես նորմալ, արժանապատվություն ունեցող հայ տղամարդ։ Ու բարեբախտաբար՝ մենակ չի եղել, Հայաստանում իր նման մի քանի տասնյակ մարդ էլ է գտնվել։ Մի քանի հազար լինեին՝ Հայաստանում բոլորովին այլ վիճակ կլիներ։ Չենք ասում՝ մահակներով հեղափոխություն կանեին ու կքշեին այս իշխանություններին, բայց իշխանությունները հաստատ իրենց այսօրվա պես լկտի չէին պահի ու իրենց գործողություններով բացահայտորեն «մեր չէին քրֆի» ժողովրդին։

Ինչ վերաբերում է քաղաքական գործիչների խունջիկ-մունջիկ ձեւակերպումներին, թե «մենք, իհարկե, չենք ողջունում… Շանթ Հարությունյանի գործողություններն, իհարկե, անընդունելի են» եւ այլն, ապա նկատենք, որ կեղծ օբյեկտիվությամբ իշխանություններին հաճոյանալու ջանքերն ավելի անընդունելի են։ Մի հարցնող լինի՝ իսկ ընդունելի՞ է, որ երկրում, որտեղ հազարավոր երեխաներ սոված են քնում ու դպրոց չեն գնում, որովհետեւ կոշիկ չունեն, վարչապետը 100 հազար դոլար է ծախսում չարտերային չվերթի համար։ Ընդունելի՞ է, որ իշխանությունները գործազրկության նպաստները վերացնում են, իսկ իրենց աշխատավարձերը բարձրացնում 200 տոկոսով։ Ընդունելի՞ է, որ տասնյակ կերած-խմած բարձրաստիճան ոստիկաններ՝ ամեն մեկը մեկուկես ցենտներ կենդանի

քաշով, ոհմակի նման հարձակվում են 14 տարեկան տղայի վրա, խցկում մեքենան ու ծեծելով տանում քաղմաս։ Բա Սաշիկի տղային այդպես անեիք, նա անվնաս խաղալիքներ չէր պայթեցնում, իսկական ատրճանակով կրակում էր մարդկանց վրա։ Լիսկայի տղայի հետ էլ այդպես վարվեիք, «ինչքան չլինի»՝ մարդասպանության գործով էր դատվում:

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930