Հոկտեմբերի 24-ից սկսվել է «Գոշավանք» վանական համալիրի մաս կազմող Սուրբ Աստվածածին եկեղեցու վերանորոգումը: Համալիրի նախկին տնօրեն Արծրուն Հովսեփյանը (ներկայումս տնօրենը նրա որդին է` Բակուր Հովսեփյանը) հայտնեց, որ եկեղեցու պատերի հին, քայքայված շերտը կփոխարինվի նորով, կկատարվի սվաղով պատում:
Նորոգման աշխատանքները կատարվում են պետական բյուջեի ֆինանսավորմամբ: Եկեղեցու նորոգման վարպետները Տավուշի մարզի Կողբ գյուղից են, նրանք հոգեւոր կառույցների նորոգման մեծ փորձ ունեն: Վերանորոգման աշխատանքներում ներգրավված են տեղացի բանվորները:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Ահա նոր առիթ մը այլանդակելու միջնադարեան կոթող մը։
Բարի վայելում Սուրբ Հոգիի եւ փողի։