Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն ու ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովն աշխատում են նախօրեին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ ձերբակալված երեք երիտասարդներին ազատ արձակելու ուղղությամբ:
Հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանն Aravot.am-ին ասաց, որ դեպքի մանրամասները դեռ ուսումնասիրում են եւ հավաքում են տվյալներ ձերբակալված անձանց վերաբերյալ: Նրա տվյալներով, ձերբակալվածներից երեք երիտասարդ անցորդներ են եղել եւ կապ չեն ունեցել ակցիայի հետ. «Փորձում ենք հասկանալ, թե առնչվո՞ւմ են դեպքին, թե՞ ոչ: Եվ եթե ոչ, ապա հետամուտ կլինենք, որ նրանք րոպե առաջ շուտ բաց թողնվեն: Փորձում ենք հասկանալ, Իսկ գնահատականներ հնչեցնելը դեռ վաղ է, որովհետեւ ոչ մեկի համար դեռ իրական պատկերը պարզ չէ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ