Լրահոս
Օրվա լրահոսը

Արագաչափերի բիզնեսը ո՞ւմ է հարստացնում

Նոյեմբեր 07,2013 11:36

Արագաչափերի ու նկարահանող սարքերի «գործը» եկամտաբեր ու ոչ ռիսկային մի բիզնես է, որում մեկ անգամ ներդրում կատարելով՝ տեւական ժամանակ ապահովվում է շահույթը։

«Սեքյուրիթի դրիմ» ընկերությունը, որը պայմանագրային պարտավորություն է ստանձնել մինչեւ 2017թ. մոտ 9 մլն 849 հազար եվրոյի ներդրում իրականացնել, 25 տարվա պայմանագիր է կնքել, եւ ստացված տուգանքների 70%-ն ինքն է վերցնում՝ իր ներդրած գումարը հետ ստանալու նպատակով։ Պարզագույն թվաբանությունը, սակայն, ցույց է տալիս, որ հիշյալ 9 մլն 849 հազար եվրոն մեկ տարվա ընթացքում արդեն հատուցվել է, իսկ գալիք տարվանից էլ ընկերությունը տարեկան առնվազն 6-7 մլն եվրո եկամուտ կստանա՝ դրա դիմաց իրականացնելով 0 դրամի ներդրում։

Ի դեպ, օգոստոսի 20-ից «Մ-2 Երեւան– Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 4 հատվածներում սկսել են գործարկվել երթեւեկության արագության նկատմամբ վերահսկողության նոր արագաչափ սարքեր։ Այսպիսով՝ արագաչափերի գերշահութաբեր բիզնեսը ծավալվում է նաեւ միջպետական մայրուղու վրա՝ նոր բազմամիլիոնանոց գումարների հոսք ապահովելով անհայտ օլիգարխի գրպանը։ Թե ով է նա, առայժմ չի գաղտնազերծվում։ Իսկ մինչ այդ «տուգանք» անվան տակ կեղեքվում է խեղճ ժողովուրդը, կառավարությունն էլ անվերջ բողոքում է պետական միջոցների բացակայությունից։ Որտեղի՞ց դրանք գոյանան, եթե այս երկրում ցանկացած շահութաբեր բիզնես հանձնված է յուրային օլիգարխներին, որոնք էլ օրնիբուն հարստանում են։

Մարգարիտա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930