Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն ինչ բեմի վրա, բեմից դուրս՝ ոչինչ

Նոյեմբեր 07,2013 11:32

Շանթ Հարությունյանի կազմակերպած դիմակներով երթի մասնակիցների ու ոստիկանների միջև երեքշաբթի Մաշտոցի պողոտայում բախման ու դրա պատճառահետևանքային կապերի մասին ունեմ իմ հստակ դիրքորոշումը, իմա՝ իշխանությունը մարդկանց հասցրել է անելանելիության դուռը, մի վիճակ, որը դրդում է հուսահատ քայլերի։ Երկրի ներկայիս օրհասական վիճակի փոփոխման ուղղված քաղաքացիական յուրաքանչյուր նախաձեռնություն այս առումով կարելի է հասկանալ։ Միանգամայն համամիտ եմ դեպքերի թարմ հետքերով Արծրուն Պեպանյանի արձագանքին. «Ես էլ իմ մեղքի բաժին ունեմ, որ ներկա իրավիճակից իրավացիորեն դժգոհ, հայրենասեր տղաները, իրավիճակը փոխելու այլ ելք չտեսնելով, գնում են անձնազոհ քայլերի»: Յուրաքանչյուրս, այո՛, մեղքի մեր բաժինն ունենք։ Այնպես որ, Հակոբ Բադալյանի ասած, ակադեմիական հայացքներով կատարվածը դիտարկելը և քննադատելը լավագույն ձևը չէ։ Սակայն այս ամենը, բնականաբար, նաև չպիտի խանգարի կատարվածը սթափ հայացքով գնահատելու և դասեր քաղելու։

Ըստ իս՝ հիմնական դասը հետևյալն է։ Մենք, այո, բոլորս ենք պատասխանատու ներկայիս վիճակի համար։ Սա նշանակում է, որ բոլորս էլ միասին պիտի ելք փնտրենք, ուղղակի պարտավոր ենք միասին դա անել։ Սակայն հայաստանյան քաղաքական մշակույթում չկա միասին ելք փնտրելու ավանդույթ։ Յուրաքանչյուր ոք ինքն է որոշում՝ երբ սկսել հեղափոխությունը, ինչպես և որտեղ։ Շանթն էլ է նույնկերպ վարվել, հայտարարերով. «Եսհոգնել եմ ստրուկ լինելուց և, ուրեմն, ընտրում եմ ազատություններս վերականգնել առանցայլոց հետ համաձայնեցնելու և հենց ՀԻՄԱ»։

Սա արդեն տխուր ավանդույթ է դառնում։ Յուրաքանչյուր ակտիվ քաղաքացի կամ քաղաքական գործիչ պարզապես փաստի առաջ է կանգնեցնում հանրությանը։ Ցավալի է, բայց փաստ՝ հայաստանյան ոչ մի քաղաքական ուժի կամ քաղաքական գործչի հաշվարկներում հանրությունը չկա, ոչ մի քաղաքական ուժ կամ քաղաքական գործիչ հանրությանը մասնակից չի դարձնում որոշումների ընդունմանը:

Չեմ ուզում ոչ մեկի արժանապատվությանը դիպչել, բայց այսպիսի գործելակերպը մի մեծ առավելություն-գայթակղություն ունի՝ այն օրակարգից հանում է առաջնորդի հարցը, որովհետև հանրությանը նաև պարտադրվող առաջնորդի փաստի առաջ են կանգնեցնում։ Իսկ ահա համատեղ որոշում ընդունելիս կամ համաքաղաքացիների հետ խորհրդակցելիս ծագելու է, անպայման ծագելու է առաջնորդի հարցը, ավելին՝ համատեղ որոշման գործընթացն ինքն է երևան հանելու առաջնորդ(ներ)ին։ Ու կարող է պարզվել, որ ոչ թե դու պիտի առաջնորդես, այլ ուրիշ(ներ)ը։ Բայց, կրկնեմ, այս մշակույթը չկա, հանրությանը պարզապես ասվում է՝ ես եմ ու վերջ, գալիս ես՝ արի, չես գալիս՝ մեղքը քո վիզը։ Անհաջողության դեպքում էլ պատրաստի արդարացումը կա՝ դուք ավելի լավ անեիք։

 Գեղամ Բաղդասարյան 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Օրակարգ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930