Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Զարուհի Փոստանջյանի՝ ոստիկանության կողմից կիրառվել է ոչ իրավաչափ ուժ

Նոյեմբեր 07,2013 11:28

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ նախօրեին ոստիկանության կողմից կիրառվել է ոչ իրավաչափ ուժ։ «Եթե կային խնդիրներ՝ կապված խաղաղ երթի եւ փողոցի ակցիայի հետ, ապա իրավապահ մարմինները նախապես արդեն պետք է ունենային օպերատիվ տվյալներ։ Իսկ մենք կադրերում տեսնում ենք, որ կան անձինք, ովքեր ուղղակի սադրիչներ են եւ հենց իրենցից է այդ հրահրումը սկսվել։ Տվյալ պարագայում ոստիկանությունը կարող էր կանխել։ Նախապես եթե չի կանխել, հետեւաբար արդեն պատասխանատվությունը կրում է ոստիկանությունը»,- ասաց Փոստանջյանը։

Հարցին՝ իսկ քաղաքական առումով Շանթ Հարությունյանի քայլն ինչպես եք գնահատում, Փոստանջյանը պատասխանեց. «Քանի որ այլեւս մեր քաղաքացիներին տեղ չեն թողել որոշում կայացնելու կամ ընտրություն անելու, նրանց մնում է մեկը՝ նման ընտրությունը։ Սա է, որ փորձել էր իրականացնել Շանթը։ Այսինքն, իր կողմից այս բողոքը նա փորձել էր իրականացնել այս միջոցառումով։ Ես չեմ կարծում, որ ոստիկանությունը ցանկության դեպքում չէր կարող այնպես անել, որպեսզի Շանթը կարողանար իր բողոքի ակցիան իրականացնել խաղաղ պայմաններում։ Այս պահի դրությամբ բազմաթիվ քաղաքացիներ գտնվում են անազատության մեջ եւ նրանց նկատմամբ այդ որոշումը գնահատում եմ ապօրինի, որովհետեւ մարդիկ կան այնտեղ, որ որեւէ գործողության մասնակից չեն եղել, նրանց բռնի ուժով բերման են ենթարկել։ Ինձ համար նաեւ շատ տարօրինակ էր, որ այդ օրը, այդ ժամին, այդ վայրում էին Սամվել Ալեքսանյանն ու Ռուբեն Հայրապետյանը։ Ես իրենց հետ զրուցել եմ, փորձել եմ պարզել՝ իրենք էլ ե՞ն մասնակցում այդ բողոքի ակցիային, ասացին, որ պատահաբար անցնում էին»։

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930