Լրահոս
Օրվա լրահոսը

Շանթի խնդիր

Նոյեմբեր 07,2013 11:26

Ընդհանրապես, «ոչ ադեկվատ» արտահայտությունը ամենահաճախն է հնչում նոյեմբերի 5-ին Երևանում տեղի ունեցածի վերաբերյալ կարծիքներում: Դա, որքան պարզունակ, նույնքան էլ խորհրդանշական է: «Ոչ ադեկվատ» ասողների մեծամասնությունն այդպիսով ցանկանում է բնորոշել Շանթ Հարությունյանի հոգեվիճակը, որի բարոյական իրավունքն, ի դեպ, որևէ մեկը չունի, բացի համապատասխան մասնագետներից, որոնք Հայաստանում, ինչպես հայտնի է, մասնագիտական եզրակացություն են հայտնում միայն պետպատվերի շրջանակում:

Իրականում Շանթի գործողությունները, մեծ հաշվով, պետության, քաղաքական համակարգի ոչ ադեկվատության հետևանքն են: Մարտի 1-ի արդյունքում ձևավորված Հայաստանի իշխանությանը հաջողվել է փողոցը՝ այդ բառի լայն ու նեղ իմաստներով, դուրս թողնել քաղաքականությունից: Սակայն դա տեղի է ունեցել ոչ թե նախկինում քաղաքականությունը փողոց տեղափոխած խնդիրների լուծման, իրական բարեփոխումների, այլ պարզապես փողոցում քաղաքականություն իրականացնողներին՝ ընդդիմադիրներին, տարբեր ձևերով պայքարի «քաղաքակիրթ» հարթակներ տեղափոխելու ճանապարհով:

Այս ամբողջ ընթացքում որևէ խնդիր արմատական լուծում չի ստացել. բոլոր մակարդակի ընտրությունները՝ սկսած գյուղապետից մինչև նախագահական ընտրություններ, շարունակում են կեղծվել, ինչպես նախկինում, տնտեսությանը շարունակում են տիրապետել մի քանի օլիգարխներ, աղքատության մակարդակը շարունակում է աճել, և այլն, և այլն: Սակայն, եթե նախկինում այս խնդիրների լուծման ու դրանց պատճառ հանդիսացող իշխանության դեմ պայքարն իրատեսական էր համարվում միայն փողոցում՝ հանրահավաքների, տարբեր բողոքի ակցիաների միջոցով, ապա ներկայումս պայքարը ձևականորեն տեղափոխվել է Ազգային ժողովի վերանորոգված դահլիճ, որտեղ որքան ավելի սուր են հնչում ընդդիմադիրների քննադատությունները, այնքան ավելի են ամրապնդվում իշխանության դիրքերը:

Այսինքն՝ Հայաստանում վերջին տարիներին տեղի է ունեցել քաղաքականության ձևի ու բովանդակության հավասարակշռության խախտում, ինչն առաջացրել է վակուում, որը ժամանակ առ ժամանակ լցվելու է գուցե շատ ավելի հզոր պայթյուններով, քան Մաշտոցի պողոտայում հնչած ճայթոցները:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ԺԱՄ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930