Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վարդան Պետրոսյանի փաստաբան. «Ձերբակալման մասին որոշում կայացնելու իրավական հիմքեր չկան»

Նոյեմբեր 07,2013 11:22

hetq.am-ի հարցազրույցը դերասան Վարդան Պետրոսյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Նիկոլայ Բաղդասարյանի հետ

 Այժմ ի՞նչ կարգավիճակում է Վարդան Պետրոսյանը:

-Վարդան Պետրոսյանը ներկայումս կասկածյալ է, սակայն գտնվում է հիվանդանոցում, քանի որ Վարդան Պետրոսյանի առողջական վիճակը թույլ չի տալիս նրան մեկուսացնել. նոր է տարել բարդ վիրահատություն, հեռացվել է կենսական օրգան, մշտական բժշկական խնամքի կարիք ունի, ինքնուրույն չի կարող տեղաշարժվել: Նոյեմբերի 5-ին Վարդան Պետրոսյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, հրավիրվել է շտապօգնություն: Շտապօգնության ծառայության բժշկի կողմից առաջարկվել է Վարդան Պետրոսյանին տեղափոխել հիվանդանոց: Հաջորդ օրը, առավոտյան, երբ Վարդան Պետրոսյանին պետք է տեղափոխեին հիվանդանոց, ոստիկանության աշխատակիցները առավոտյան Վարդան Պետրոսյանին հանձնել են ծանուցագիր, որ նա նոյեմբերի 7-ին պետք է ներկայանա ՀՀ ոստիկանության Նաիրիի բաժանմունք որպես վկա ցուցմունք տալու համար: Սակայն քիչ անց ոստիկանության նույն աշխատակիցները Վարդան Պետրոսյանին հայտնել են, որ նրա նկատմամբ որոշում է կայացվել ձերբակալելու մասին: Կարծում եմ, որ ոչ իրավաբանին էլ հասկանալի է, որ ոստիականները խախտել են օրենքը, երբ մարդուն նույն օրը հրավիրում են որպես վկա, մեկ օր հետո ցուցմունք տալու, սակայն գիտակցում են, որ մարդը ի վիճակի չէ ներկայանալու Եղվարդ քաղաքում գտնվող քննչական բաժանմունք, ապա նույն օրը որոշում են կայացնում Վարդան Պետրոսյանին ձերբակալելու մասին, քանի որ, ըստ քննիչի, նա կարող է խոչընդոտել քննությանը:

– Իսկ Վարդան Պետրոսյանը խոչընդոտե՟լ է քննությանը:

-Վարդան Պետրոսյանը ինքնուրույն չի կարող շարժվել, ի՞նչ խոչընդոտելու մասին է խոսքը: Պարզապես նա հայտնել է, որ իր առողջական վիճակը ներկայումս թույլ չի տալիս մասնակցել երկարատև քննչական գործողությանը, նա ցանկանում է ցուցմունք տալ փաստաբանի ներկայությամբ և մանրամասն կներկայացնի, թե ինչպես է տեղի ունեցել դեպքը: Քննիչից խնդրել է ընդամենը սպասել մեկ շաբաթ մինչև ապաքինվի: Ցավոք, նախաքննական մարմինը չի սպասել, այլ խախտելով օրենքը՝ որոշում է կայացրել նրան ձերբակալելու մասին:

– Կա՞ ձերբակալման որոշման բողոքարկման մեխանիզմ:

– Այո՛, ձերբակալման որոշմանը ծանոթանալուց հետո նախաքննական մարմնին հանձնել եմ գրավոր բողոք, որը 24 ժամվա ընթացքում պետք է հանձնվի Կոտայքի մարզի դատախազին: Ինձ համար անհասկանալի է՝ ի՞նչ է փոխվել դեպքի օրվանից մինչև Վարդան Պետրոսյանին ձերբակալելու որոշում ընդունելու օրը, եթե ինչպես դեպքի օրը, այնպես էլ այսօր չկա դատաավտոտեխնիկական փորձաքննության եզրակացություն այն մասին, որ Վարդան Պետրոսյանը թո՞ւյլ է տվել ճանապարհային երթևեկության կանոնների խախտում, թե՞ ոչ: Այսինքն, ակնհայտ է, որ ո’չ երեկ, ո’չ առաջին օրը որևէ ապացույց ձեռք չի բերվել, որը հիմք հանդիսանար Վարդան Պետրոսյանին ձերբակալելու: Ի դեպ նշեմ, որ դատաավտոտեխնիկական փարձաքննություն նշանակելու համար քննիչը պետք է հարցաքններ երկու կողմերին` Վարդան Պետրոսյանին և «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի մեջ գտնվող անձանց, նոր միայն նշանակեր դատաավտոտեխնիկական փորձաքննություն, հակառակ դեպքում՝ նախաքննությունը կլինի միակողմանի, ինչը ևս օրենքի խախտում է:

Զարուհի Մեջլումյան

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930