Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայ երիտասարդները մասնակցեցին «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի առաջնությանը

Նոյեմբեր 07,2013 11:17

SAM_9360 SAM_9358Նոյեմբերի 6-ին Երևանի պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ «Medicus 2013» 10-րդ հայաստանյան միջբուհական ինտելեկտուալ խաղերի առաջնությունը: Այն բաղկացած էր երեք խաղափուլերից` «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ», «Բրեյն ռինգ», «Էրուդիտ կվարտետ»: Առաջնությանը մասնակցում էին մոտ 30 թիմ Հայաստանի հանրապետության բուհերից և ավագ դպրոցներից։

Առաջնությունը ուներ տարիքային սահմանափակում. նրան կարող էին մասնակցել մինչև 24 տարեկան երիտասարդները (1989 թվականի սեպտեմբերի 1-ին և ավելի ուշ ծնված երիտասարդները): Երևանի պետական բժշկական համալսարանի Ուսանողական խորհրդարանի անդամ Խաչատուր Մարգարյանը Aravot.am-ի հետ զրույցում բացատրեց այդ փաստը.

«Յուրաքանչյուր մրցույթ իր տարիքային սահմանափակումն ունի: Բնականաբար սերունդը փոխվում է, ավելի մեծ տարիքով մարդիկ այլևս չեն կարող մասնակցել նմանատիպ մրցաշարերի. հիմա գալիս է երիտասարդների ժամանակը: Երիտասարդներին ներգրավելը բավականին դժվար աշխատանք է, բայց միաժամանակ հնարավոր է»:

Առաջնության մասնակիցներից Լևոն Մինասյանը, որը հանդիսանում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ինդեքս պրո» թիմի անդամ, Aravot.am-ի հետ զրույցում խոստովանեց, որ հարցերը սպասվածից բավականին հեշտ էին.

«Մրցակցությունը թեժ է լինելու, որովհետև Բժշկականի թիմը միշտ կարողանում է լավ պայքարել ու Սլավոնական համալսարանի թիմն է շատ ուժեղ: Հիմնականում պայքարում ենք այդ երեք թիմերով»:

Առաջնությունը կազմակերպվել է Երևանի գիտակների ասոցիացիայի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ: Նրա նպատակն է խթանել երիտասարդների ինքնազարգացումը, ինտելեկտուալ զարգացմանը և ապահովել «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ակումբի բնականոն սերնդափոխությունը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930