Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀԿ պատգամավորը կանխատեսում է, որ Շանթ Հարությունյանին կհերոսացնեին

Նոյեմբեր 07,2013 11:13

Հատված ՀՀԿ խմբակցության անդամ ՍՈՒՔԻԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ հարցազրույցից:

Պարոն Ավետիսյան, նախօրեին մի խումբ մարդիկ փորձում էին հեղափոխություն իրականացնել, քանի որ ծայրահեղ դժգոհ են ՀՀ իշխանություններից։ Ըստ Ձեզ՝ այս ամենը ինչի՞ հետեւանք է, եւ արդյո՞ք կարծում եք, որ Շ. Հարությունյանի գործողություններն ուղղորդված էին։

– Միգուցե երեխային հնարավոր է ուղղորդել, բայց մարդ, որը մի քանի օր շարունակ խոսում է հեղափոխությունից, ինչ-որ վրեժ լուծելուց… Ճիշտն ասած՝ անհասկանալի է, որ նման մարդուն կարող է ինչ-որ մեկն ուղղորդել։ Այն ցինիկ արտահայտությունները, հայհոյանքները, որոնք ինքը հնչեցրել է… կարծում եմ, որ մարդիկ այդ ամենից պետք է հասկանան, որ դեմոկրատիա չի նշանակում, որ ցանկացած մեկը կարող է վեր կենալ ու հայհոյել իշխանություններին։

Բայց չէ՞ որ այդ ամենի հիմքում իշխանություններից համատարած դժգոհությունն է, բացի այդ՝ իրավապահ մարմինները նախապես չեն կանխել

– Գիտեք ի՞նչ, եթե հիմա Շ. Հարությունյանին իր կոչերի արդյունքում կանչեին պատասխանատվության, ուրեմն մի մասը կսկսեր նմաններին հերոսացնել ու հայտարարել, թե դա հերթական քաղաքական բռնությունն է։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930