Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ըստ Արամ Կարապետյանի՝ Շանթ Հարությունյանի «հեղափոխությունը» կազմակերպել էր իշխանությունը

Նոյեմբեր 07,2013 11:04

Շանթ Հարությունյանի եւ նրա համակիրների տապալված հեղափոխության վերաբերյալ հասարակության կարծիքը տարբեր է, շատերը Շանթ Հարությունյանի գործողությունները չհաշվարկված, ոչ ադեկվատ են համարում, ոմանք համարում են, որ Հարությունյանը համարձակ եւ անձնազոհ քայլի է գնացել հանուն հասարակությանն արթնացնելու, եւ որ սա հերթական տապալված հեղափոխության փորձն է։ Մինչդեռ «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը բոլորովին այլ կարծիքի է կատարվածի վերաբերյալ. «Ինչ խոսք, մեր երկրում արդեն 20 տարի է՝ հեղափոխական իրավիճակ կա, բայց երեկվա իրադարձությունները ոչ մի կապ չունեն հեղափոխության հետ»։

Ուրեմն ի՞նչ էր դա։ «Շատ վատ կազմակերպված ներկայացում էր՝ կազմակերպված իշխանության կողմից, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ»։ Ինչո՞ւ։ «Նախ պատկերացրեք, թե Սերժ Սարգսյանն ինչ վիճակում է։ Սերժ Սարգսյանը գտնվում է շատ վատ վիճակում. Մաքսային միություն կարծես չեն ընդունում, Եվրամիություն գնում է-չի գնում, էլի չգիտի, չէ՞ որ խոստացել է աշխատավարձեր, թոշակներ պետք է բարձրացնի, իսկ որտեղի՞ց այդ փողը, մեկը պիտի տա, չէ՞, Հայաստանը փող չի աշխատում,- ասում է Արամ Կարապետյանը եւ հավելում, որ այսպիսով Սերժ Սարգսյանը հասկացնում է։- Բերեք, փողը տվեք, թե չէ իրավիճակը դուրս կգա կառավարելիությունից։ Քաղաքացիական անհնազանդություն կլինի, արեւմտամետ ուժերը կգան, կփշրեն-կջարդեն»։

Նշենք, որ ՄՄ-ին անդամակցելու հեռանկարը մշուշոտ դարձավ Մինսկում Եվրասիակաև տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում. Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի բերանով Հայաստանին ասվեց, որ նրա անդամակցության հարցը դեռ հարցական է, հետո սա բարձրաձայնվեց ռուսական հեռուստատեսությամբ։ Սակայն, այդուհանդերձ, քաղաքագետի խոսքով, նման պրիմիտիվ սադրանքներով հարց չի լուծվի:

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930