Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյան. Շանթ Հարությունյանի արարքն արտացոլում է հասարակության տրամադրությունը

Նոյեմբեր 07,2013 10:31

«Եթե նախկինում ես ասում էի, որ իշխանության մեջ տեսնում եմ հոսանք, որը ցանկանում է փոփոխություն իրականացնել երկրում, այսօր ասում եմ՝ այդ հոսանքը այլևս գոյություն չունի», – նոյեմբերի 6-ին «Հայազն» վարչության կազմակերպած «Հեղափոխություն, իշխանափոխություն, համակարգափոխություն. մոտեցումների համադրում» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Նա համարում է, որ համակարգափոխությունը պետք է իրենք իրականացնեն: Արմեն Մարտիրոսյանը համոզված է, որ հայ հասարակությունը առանցքային քաղաքական ուժերի համախմբվածություն է ցանկանում տեսնել. «Օրինակ Շանթի դեպքերը, Ազատության հրապարակում այլ դեպքերում պետք է առնվազն երեք-չորս հազար մարդ հավաքված լիներ, բայց չկային, շատ քիչ էին: Սա ցույց է. տալիս, որ դեռ այդ հասարակությանը բերելու խնդիրը գոյություն ունի»:
Արմեն Մարտիրոսյանը կարծում է, որ այդ երևույթի պատճառն այն չէ, որ հասարակությունը սիրում է իշխանությանը, այլ հակառակ` ատելությամբ է լցված, իսկ Շանթ Հարությունյանի արարքը արտացոլում է հասարակության տրամադրությունը:
Անդրեաս Ղուկասյանը կարծում է, որ հեղափոխության համար անհրաժեշտ է հեղափոխական իրավիճակ: Նա ներկայացրեց հեղափոխական իր սցենարը, որը բաղկացած է մի քանի փուլից, մասնավորապես` քաղաքական և քաղաքացիական ուժերի միավորումը, իշխանությունների առաջ պայման դնել երկրում ազատ ընտրությունների անցկացումը, քաղաքացիական անհնազանդության դեպքում պահանջել ոստիկանության և բանակի աջակցությունը, բանախոսություն իշխանությունների հետ և նրանց ձերբակալումը: Ըստ նրա` Շանթ Հարությունյանը արտահայտել է այն խռովությունը, որը կա հասարակության մեջ.
«Ինքը մատուցեց ամբողջ հասարակությանը և իշխանություններին, որ երկրում խռովության իրավիճակը հասունացել է ու հասել է այն աստիճանի, որ մարդիկ արդեն պատրաստ են գիտակցաբար գնալ ազատազրկման` դրսևորելով իրենց դժգոհությունը այս ռեժիմի, այս քաղաքական իրավիճակի վերաբերյալ: Բնականաբար հեղափոխությունը խռովություն չէ, ժամանակակից հեղափոխության կարևորագույն գործիքը անհնազանդությունն է: Որպեսզի անհնազանդությունը իրականանա քաղաքացիները պետք է հստակ հասկանան` ի՞նչ է իրենց առաջարկվում, ինչի՞ մասնակից իրենք պետք է լինեն և ի՞նչ է ստացվելու արդյունքում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930