Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաժեշտ` նոր հանդիպման ակնկալիքով

Նոյեմբեր 07,2013 10:29

«Մոսկվա» կինոթատրոնում նոյեմբերի 6-ին կայացավ «Կինոաշուն» ազգային կինոյի ամիս» ծրագրի փակումը: Ի հիշատակ ՀՀ ժողովրդական դերասան Սոս Սարգսյանի` երեկոն սկսվեց Վարպետին նվիրված ֆիլմով: Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գ.Գեւորգյանը իր եզրափակիչ խոսքում, նշեց, որ ավանդաբար կոթողինը եզրափակվում է գրախոսականների մրցույթի ամփոփմամբ, սակայն այս տարի կամփոփվեն նաեւ առաջին անգամ անցկացված կինոմրցույթի արդյունքները:

Կինոկենտրոնի տնօրենի խոսքերով, արդեն չորրորդ անգամ հայկական հին ու նոր կինոն շրջեց ամբողջ Հայաստանով մեծ ու փոքր, հեռավոր ու մոտ, սահմանամերձ ու քաղաքային բնակավայրերում պարգեւելով մեծերին ու մանուկներին ուրախության պահեր: Առաջին տարիներին ծրագրում տեղ գտած դժվարությունները այլեւս հաղթահարված են: «Կինոաշունը» այլեւս կայացած եւ սպասված է հանրության շրջանում: Իսկ այն խնդիրը , որն ի սկզբանե դրված էր ծրագրի հիմքում` կինոն տարածել եւ հասանելի դարձնել հանրությանը`արդեն իրականություն է:
Կինոծրագրի հաջորդ կարեւոր խնդիրը` երիտասարդության շրջանում կինոյի նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելն է, ինչը աստիճանաբար սկսում է արդյունքներ գրանցել. արդեն 4-րդ անգամ անցկացվող գրախոսակաների մրցույթի արդյունքում սկսվել է ձեւավորվել կինոքննադատների նոր սերունդ, որոնք մի քանի տարի հետո վստահաբար իրենց տեղը կունենան հայկական կինոհարթակում: Դրա վկայությունը ոչ միայն ստացված գրախոսականների քանակն է, այլ նաեւ որակը, որն էապես տարբերվում է առաջին եւ երկրորդ տարիներից:
Այս տարի առաջին անգամ §Կինոաշնան¦ շրջանակներում անցկացվեց կինոմրցույթ: Այս նախաձեռնությունը եւս նախորդների պես միտված է կինոարտադրության զարգացմանն ու կինոյի տարծման նվիրական գործին:
Գրախոսականների մրցույթի համար ներկայացված 17 աշխատանքներից երեքը` ժյուրիի որոշմամբ չի դիտարկվել, քանի որ սահմանված ժամկետից ուշ էին ներկայցված: Նախորդ տարիների պես 1-ին մրցանակ չընտրվեց: 2-րդ մրցանակը շնորհվեց Մարիա Թոքմաջյանի «Ֆիլմը եթե դոկումենտ չէ, ապա երազ է, անուրջ¦ աշխատանքին ( գրված Մ.Սահակյանի §Այդ ես չեմ¦ ֆիլմի համար): 3-րդ մրցանակը կիսվեց Ջուլիետա Տոնականյանի §Մաեստրոյի «Վեցերորդ պատվիրանի¦ փոխարեն» (գրված Վ.Չալդրանյանի «Ձայն լռության» ֆիլմի համար) եւ Արփինե Փաշայանի §Ունայնության քամի¦ աշխատանքների միջեւ (գրված Հ.Խաչատրյանի §Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ¦ ֆիլմի համար): «Երեւանն իմ քաղաքն է» կինոմրցույթին ներկայցված 7 ֆիլմից ընտրվեց Նարե Գալստյանի «Երեւան ջան» աշխատանքը:
«Կինոաշունը» ամեն տարի փորձում է նորովի ներկայանալ հանրությանը: Հաջորդ` 5-րդ հոբելյանական «Կինոաշունը» կունենա նոր բաղադրիչներ, իսկ մեկնարկը հաստատապես կտրվի Արցախ աշխարհից:
Հայաստանի ազգային կինոկենտրոնի մամլո ծառայություն

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930