Թուրք-ֆինլանդական բիզնես ֆորումի ժամանակ մի կին ներխուժել է դահլիճ և վանկարկել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ: Հայտնում է «Հյուրիեթ» թերթը: Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 6-ին:
Կինը բղավել է Էրդողանի հայտնի խոսքը՝ «մի րոպե» (one minute), որը 2009թ. Դավոսում Թուրքիայի վարչապետը, մի քանի անգամ կրկնելով, խոսք էր պահանջել և դիմելով Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսին՝ Իսրայելին մեղադրել էր պաղեստինցիների սպանության մեջ:
Ժողովի մասնակիցները սկսել են ծափահարել՝ խլացնելով կնոջ ձայնը: Էրդողանի թիկնապահները բռնի ուժով դահլիճից հեռացրել են բողոքարարին, ինչից հետո վարչապետը շարունակել է իր ելույթը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ