Լրահոս
Օրվա լրահոսը

Ярославский Регион. Հայուհին հաղթել է Յարոսլավլի ազգային գեղեցկության մրցույթում

Նոյեմբեր 06,2013 21:58

Յարոսլավլի ազգային գեղեցկության 2013թ. մրցույթում հաղթող է դարձել Հայաստանը ներկայացնող Սվետլանա Խաչատրյանը: Հայտնում է «Յարոսլավսկի Ռեգիոն» պարբերականը:

Նոյեմբերի 4-ին Ազգային միաբանության օրն անցկացված մրցույթում մասնակցում էին 13 ազգերի ներկայացուցիչներ՝ գերմանացի, թաթար, հայ, լեզգի, ադրբեջանցի, բելառուս, ուկրաինացի, ռուս, չեչեն և ղրղզ: Հայաստանը ներկայացնում էին երեք հոգի:

Աղջիկները մասնակցել են մի քանի մրցութային փուլերի:  Առաջին փուլում նրանք հակիրճ պատմել են իրենց մասին և խոսել, թե իրենց համար ինչ է նշանակում նոյեմբերի 4-ի տոնը: «Հացն է էականը» փուլում աղջիկները ժյուրիի անդամներին հյուրասիրել են տանը պատրաստած իրենց ազգային կարկանդակները: Ստեղծագործական փուլում, պարելով և երգելով, աղջիկները ցուցադրել են իրենց տաղանդը:

Ի վերջո, ժյուրիի որոշմամբ հաղթել է Հայաստանը ներկայացնող Սվետլանա Խաչատրյանը, իսկ հանդիսատեսի համակրանքի մրցանակին արժանացել է չեչեն աղջիկը:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930