Նյու Յորքի ամենամյա մարաթոնի ամենատարեց կին մասնակիցը, Սան-Խոսեի բնակիչ, 86-ամյա Ջոյ Ջոնսոնը, որ մրցավազքին մասնակցում էր 25-րդ անգամ, մրցատարածության մոտավորապես 32-րդ կիլոմետրում սայթաքել է ու գլխով հարվածել ասֆալտին:
Բժիշկները ցանկացել են նրան հիվանդանոց տեղափոխել, սակայն Ջոնսոնը կտրականապես հրաժարվել է: Նա հաջորդ օրը մասնակցել է NBC հեռուստաալիքի կազմակերպած թոք-շոուին, որի ավարտից հետո իրեն վատ է զգացել եւ վերադառնալով հյուրանոց՝ քնել է ու քնած ժամանակ էլ մահացել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ