Հունահռոմեական ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը գերմանական «KSV Alen 05» ակումբի կազմում Բունդեսլիգայի առաջնությունում հերթական հաղթանակն է տարել:
Նոյեմբերի 3-ին հանդես գալով 74 կգ քաշային կարգում՝ Արսենը 6:1 հաշվով պարտության է մատնել Լեհաստանի ազգային հավաքականի անդամ Արկադիուշ Կուլինիչին: Սակայն Aravot.am-ին Արսենն ասաց, որ գոտեմարտի ընթացքում մրցավարներն իր հաշվարկին չորս միավոր պակաս են գրանցել. «Այստեղ մրցավարությունը մի փոքր այլ է: Բողոքարկել չես կարող: Կենտրոնական մրցավարն ինչ որոշում կայացրեց, վերջնական է», – ասաց ըմբիշը:
Հաջորդ գոտեմարտը Արսեն Ջուլֆալակյանը անցկացնելու է այս շաբաթ, բայց արդեն 84 կգ քաշային կարգում: Նրա մրցակիցը լինելու է բուլղարացի Իլիան Գեորգիեւը: Իսկ թե ինչո՞ւ է մեկ շաբաթում անձնական քաշի նման տատանում լինում, մարզիկը մեկնաբանեց. «Ակումբի հետ պայմանագրով է նախատեսված»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ