Ինչպես պարզեցինք՝ Շանթ Հարությունյանի մայրական կողմը Կապանի տարածաշրջանի Եղվարդ գյուղից է, սակայն այս պահին նրա հարազատներից եւ ոչ մեկը գյուղում չի բնակվում: Գյուղացիները Շանթ Հարությունյանի կողմից երեկ մայրաքաղաքում կազմակերպված հեղափոխություն փորձի վերաբերյալ նույնիսկ չեն էլ խոսում:
Շանթ Հարությունյանին Կապանում ծանոթ մարդկանցից որքանով տեղեկացանք, նա 1990-ականներին Կապանում մեծ մասնակցություն է ունեցել Արցախյան գոյամարտի պատերազմական գործողություններին, ուստի շատերի կողմից էր ընդունված ու հարգված, նույնիսկ 2003թ.-ին պատգամավորության իր թեկնածությունն էր առաջադրել, բայց չի ընտրվել (չճշտված տեղեկություններով մրցակիցը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն էր):
Նա նաեւ կարճ ժամանակ աշխատել է որպես ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետի (Էդիկ Բարսեղյանի) տեղակալ: Փորձեցինք վարչությունից ճշտել, թե արդյոք ճի՞շտ են այն տեղեկությունները, որ նրան տեղակալի պաշտոնից ժամանակին հեռացրել են, ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունից մեզ փոխանցեցին, որ իրենք տեղյակ չեն դրա մասին, քանի որ նոր աշխատողներ են եւ հին կազմից ներկայիս աշխատակազմում ոչ մեկը չի աշխատում:
Անկախ ամենից, կապանցիներից շատերն անթույլատրելի են համարել մայրաքաղաքում տեղի ունեցած երեկվա դեպքը եւ բացասական գնահատել Շանթ Հարությունյանի կողմից արված քայլը՝ այն խելքին ոչ մոտ արարք որակելով: Թեեւ գտնվեցին նաեւ բնակիչներ, ովքեր արդարացնում են նրա արարքը հեղաշրջման ալիք բարձրացնելու մի ձեւ համարելով:
Կարդացեք նաև
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Որ «կապանցիներից շատերն անթույլատրելի են համարել մայրաքաղաքում Շանթ Հարությունյանի կողմից արված քայլը» ինձ բնավ էլ չի զարմացնում,որովհետև Կապանն այսօր գտնվում է հանքային-ֆեոդալական -բրեժնևյան նիրհի մեջ:
Իսկ ես գտնում եմ,որ Շանթ Հարությունյանի արածը շատ ճիշտ ու քաջ քայլ էր՝ ստրկացված-վախեցած-համակերպված հայաստանցուն (հատապես երևանցուն) ԿՈՐԾԱՆԱՐԱՐ նախրային քնից վեր կացնելու փորձ:
Շանթ Հարությունյանը երբեմն «գողական» լեզու է օգտագործում,բայց շատ խորը բաներ է ասում: Ես երեկ իրոք խղճացի իրեն. մնացել էր մենակ ՝ ծախված բորենիների ոհմակի մեջ: Ամոթ մեզ բոլորիս:
Շնորհակալություն, Շանթ:
Համամիտ եմ Վարազի հետ
Շանթի տվյալ քայլը խորհրդանշական է: Արդատության համար կեղծ պայքարողները գոնե հեռվից պետք է ծափահարեն նրան:
Արդարությունը բացարձակ է. արդատության համար «կեղծ» պայքարողներ չեն կարող լինել:
Ինչպես բազմաթիվ կատեգորիաներ այնպես ել տվյալ դեպքում պայքարը կարող է լինել կեղծ կամ ճշմարիտ, եւ խոսքը ամենեվին կեղծ կամ ճշմարիտ արդարության մասին չէր: Մասնավորեցնեմ… Ոմանք տաքուկ սենյակներում նստած ժողովրդավարության մասին հոդվածներ են գրում եւ փորձում ներկայանալ որպես արդարության մարտիկներ , իսկ իրական պայքարողը Շանթն Է :
Իսկ ոմանք էլ անպատիժ կործանում են Սյունիքը՝ ամեն սարի տակ հանք փորփրելով ու մահացու բաց պոչամբարներ ու մեռնող գետեր շարելով:
Ես չեմ ընդունում այն մարդկանց դատողությունները, ովքեր հայրենիքից հեռու, իրենց տաքուկ բազկաթոռների մեջ ընկղմված, փիլիսոփայում ու ճիշտն ու սխալն են որոշում:Նմանները սերիալներ դիտողի և հետո սերիալը հավանելու կամ չհավանելու մարդու տպավորություն են թողնում:Ես ուզում եմ իմ երկրում լինի կայունություն, խաղաղություն:Իմ երկու որդիներն իրենց հասակակիցների հետ Արցախի սահմանն են պահպանում:Պայթունավտանգ իրադարձությունների ժամանակաշրջան ենք ապրում, ներքին պայթյունների հեղինակներն էլ մենք լինե՞նք:Ի՞նչքան կարելի է հեռու հեռվից ներքին բախումներ հրահրել ու փիլիսոփայել:Չեմ ընդունում Շանթին ու իր ,,լապատկի,, կոթերով հեղափոխական շարժումը:Տասնյակ հայ մարդիկ այսօր կալանավայրում են ու հիվանդանոցում:Ինչո՞ւ:Իշխանության դեմ պայքարը գրագետ ու մտածված պետք է անել, մի բան, որ մեր մոտ առայժմ չի ստացվում իրենց ընդդիմադիր հռչակած որոշ ղեկավարների դերասանության ու աղոթք-ծոմապահության պատճառով:
Փաստորեն Առավոտն ա ստանձնել Շանթին «գիժ» հանելու ֆունկցիան
Ինչ անել՞: Սա է գլխավոր հարցը եւ սրա հետ կապված ինչպես անել՞:Իսկ Հայաստանի պետական համակարգի կործանարար բնույթը վաղուց է ակներեւ դարձել:
Բազմաթիվ հաևրազատներ ունեմ, թե Կապանի տարբեր գյուղերում, թե Կապան քաղաքում… Բոլորն էլ միաբերան աջակցում են Շանթին… Շանթի արարքը անթույլատրելի են համարում կամ անտեղյակները, կամ էսօրվա իրավիճակից գոհ շահագրգիռ տականքները… Գուցեև կան մարդիկ, ովքեր գաղափարական կամ մեկ այլ լուրջ հիմնավորմամբ համաձայն չեն Շանթի հետ, բայց նրանց մատների վրա կարելի ա հաշվել… Ուստի նույն տրամաբանությամբ, եթե գրում էիք, որ կապանում շատերը անթույլատրելի են համարում, ավելի հանգիստ խղճով կարող էիք ավելացնել, որ շատ-շատերն էլ ոչ միայն թույլատրելի էին համարում, այլև մի բան էլ քիչ էին համարում… հավատացնում եմ, այդպես ավելի օբյեկտիվ ու ճշմարտամոտ կլինեիք…