Լրահոս
Օրվա լրահոսը

Վիկտոր Խրիստենկո. «Կբարելավի նույնիսկ իրավիճակը ղարաբաղյան հարցի շուրջ». (Տեսանյութ)

Նոյեմբեր 06,2013 19:07

Այսօր Aravot.am-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյից հետաքրքրվեց, թե ինչ կարծիք ունի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այն հայտարարության մասին, թե եթե Հայաստանը մտնի Մաքսային միություն, պետք է հաշվի առնեն նաեւ Ադրբեջանի շահերը եւ ՄՄ-ին անդամակցելով ինչպե՞ս կարող է լուծվել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը:

Այս առնչությամբ պարոն Խրիստենկոն հստակ ոչինչ չասաց, նշեց, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակով զբաղվում են մասնագետները, կան որոշակի ֆորմատներ, իսկ մասնագետներն էլ խնդրի լուծմամբ ճանապարհներ են փնտրում. «Ինչ վերաբերում է տնտեսական հարթությանը, այսպես թե այնպես տնտեսական զարգացումը, ընդլայնումը, երբեք չի բարդացրել այս կամ այն չկարգավորված իրավիճակներն ու նույնիսկ հակամարտությունները, որպես կանոն, նույնիսկ նպաստել է դրանց կարգավորմանը: Իմ կարծիքով, թեեւ  մեր հանձնաժողովը դուրս է քաղաքական  իրավիճակներից, ներկայիս իրավիճակը խոչընդոտ չէ Հայաստանի մտադրություններն իրականացնելու համար: Միաժամանակ, այդ ծրագրերն իրականացնելու համար ոչ մի դեպքում չի բարդացնի իրավիճակը, ավելի շուտ, այն կբարելավի նույնիսկ իրավիճակը ղարաբաղյանի հարցի շուրջ»:

Լրագրողները կրկին խնդրեցին մեկնաբանել պարոն Լուկաշենկոյի հայտարարությունը, հետաքրքրվելով, թե ՄՄ-ին անդամակցելու հարցում ինչ կապ ունի Ադրբեջանը եւ որքանով է հավանական Թուրքիայի անդամակցությունը Մաքսային միությանը:

Պարոն Խրիստենկոն ասաց, որ ներկայումս Թուրքիան ՄՄ-ին միանալու հայտարարություն չի արել, իսկ օրինակ` Հնդկաստանը ազատ առեւտրի գոտուն միանալու ցանկություն հայտնել է: Ըստ Վիկտոր Խրիստենկոյի, նման մտադրություններ ունեն նաեւ Վիետնամը, Նոր Զելանդիան, նույնիսկ Շվեյցարիան:

Իսկ Լուկաշենկոյի հայտարարությանը, ինչպես վստահեցրեց Խրիստենկոն, ծանոթ չէ, եւ իր ձեւակերպմամբ` չի ցանկանում մեկնաբանել սուվերեն պետության ղեկավարի խոսքերը: «Բայց ես կարող եմ ասել, որ Մաքսային միության իրավական տեսակետից, ոչ ոքի կարծիքը, բացի Մաքսային միության անդամների եւ դրա թեկնածուների կարծիքը պարտադիր չէ, որպեսզի այս նպատակներն իրականացվեն: Պայմանագիրը ստորագրվելու է ՄՄ անդամ երկրների 4 ղեկավարների հետ»:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ ասաց, որ կոռեկտ չէ մեկնաբանել Բելառուսի նախագահի հայտարարությունը, առավելեւս, որ կարեւոր է, թե դա ինչ նպատակներով ու ենթատեքստով է արվել:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930