Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստանն արդեն պաշտոնապես կարող է միջամտել ՄՄ որոշումներին (Տեսանյութ)

Նոյեմբեր 06,2013 18:01

Այսօր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ ստորագրվեց հուշագիր` փոխհարաբերությունները խորացնելու համար:

«Այս հուշագիրը հաստատում է Հայաստանի բոլոր կառույցների ներգրավումը Մաքսային միության գործունեության մեջ` սկսած բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդից, վերջացրած՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայից»,- հուշագրի ստորագրումից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն:

Հուշագրով, ինչպես ասաց պարոն Խրիստենկոն, Հայաստանի համար հասանելի կլինեն տեղեկատվություններն ու Հայաստանը պաշտոնապես կարող է հայտարարություններ կատարել Մաքսային միության որոշումների վերաբերյալ:

Մանրամասն` տեսանյութում

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ նշեց, որ նախագահների որոշմամբ, այսօր ստորագրված հուշագիրը թույլ է տալիս փոխանակվել տեղեկատվություններով, եւ ընդհանուր առմամբ, այսօր քննարկված հարցերի շուրջ տարաձայնություններ չեն եղել: Ի դեպ, Հայաստանի վարչապետը դարձյալ խոսում էր ռուսերեն՝ խախտելով «Լեզվի մասին» օրենքը:

Մանրամասն` տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930