«Միայն ռուսական սպեցնազը չէր, այնտեղ էին նաեւ Մոսադի, բրիտանական ծովայինների, ԱՄՆ հետախուզական կենտրոնական բյուրոյի ծառայողները, վերջում էլ ուշացումով ժամանեցին Ինդոնեզիայի մեր գործընկերները»,- հարցին, թե ինչո՞ւ էին երեկ Մաշտոցի պողոտայում ռուսական спецназ-ի ջոկատայիններ բերվել, հումորով պատասխանեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Ավելի վաղ նույն վարչությունից Արմեն Մալխասյանն ասել էր, որ եղել են միայն մեր հատուկ ջոկատայինները:
Իսկ այն, որ երեկ ոստիկանների համազգեստների վրա իրոք ռուսերեն գրված էր спецназ՝ տեսեք 168.am-ի տեսանյութում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Իսկ այդ անհեթեթ հարցը ով էր տվել… և դրան ուրիշ ինչ պատասխաներ… Լավ էլ ասել է:
Ինչի բացառվում է՞, որ ռուսական սպեցնազը լիներ։ Մարտի 1-ին էլ էնտեղ չէ՞ր, էդ է՞լ նիխտ