Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ջրացատկը Հայաստանում մեռած մարզաձեւ չէ

Նոյեմբեր 06,2013 17:39

Հոկտեմբերի վերջին Ուկրաինայի Նիկոլաեւ քաղաքում անցկացված ջրացատկի «Վոդոլեյի գավաթ» 15-րդ միջազգային մրցաշարին Հայաստանից մասնակցեց երեք մարզիկ: Նրանք հանդես եկան կրտսեր տարիքային խմբում:

«D» խմբում, որտեղ հանդես էին գալիս 2002/2003 թթ. ծնվածները, այդ տարիքային խմբից էլ 1 տարով փոքր Անդրանիկ Պետրոսյանը հանդես եկավ երեք մրցաձեւում: 1 մետր ոստնակացատկում նա զբաղեցրեց 13-րդ, 3 մետրում` 11-րդ եւ 5 մետր աշտարակացատկում` 9-րդ հորիզոնականները: Նույն խմբում Գեւորգ Ներսիսյանը 3 մ. ոստնակացատկում 24-րդն էր, 5 մ. աշտարակացատկում` 12-րդը:

Նիկոլաեւում իրեն լավագույն կողմերով է դրսեւորել Քրիստինե Հակոբյանը, որը 2004 թ. ծնված եւ ավելի փոքր տարիք ունեցող 16 մասնակիցների մեջ 1 եւ 3 մետր ոստնակացատկերի ընդհանուր արդյունքով գրավել է 5-րդ տեղը:

Ջրացատկի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ այս մրցումներին մասնակցելն ավելի շատ նպատակ ուներ իմանալու, թե պատանիների տարիքում Հայաստանում ի՞նչ «հումք» ունենք, Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Գերմանիայի եւ այլ հզոր երկրների հետ պայքարում եվրոպական մակարդակում ի՞նչ դիրք ենք զբաղեցնում: Մասնագետի խոսքերով, մեր երեխաները նրանց ոչնչով չեն զիջում: Միայն մրցափորձի անչափ մեծ պակաս ունեն ու որոշ չափով զիջում են տեխնիկայով: «Իսկ  տեխնիկայի պակասը գալիս է մարզումային տարրական պայմանների բացակայությունից, որոնք վերը նշված երկրներում առկա պայմանների հետ համեմատելու ոչ մի եզր չկա: Մեր պատանի ջրացատկորդներն առաջին անգամ էին Հայաստանից դուրս մրցման մասնակցում ու սկզբում հոգեբանորեն մի տեսակ կաշկանդված էին: Բայց ցատկերի բարդությամբ նրանք արժանի մրցակիցներ էին: Ասածս վերաբերում է հատկապես Քրիստինեին, որով բոլորն էին հիացել եւ ասում էին, որ նկատվում է, որ ջրացատկը Հայաստանում մեռած չէ ու զարգանում է», – ասաց Հրաչյա Չանդիրյանը եւ ավելացրեց, որ մեր պատանի ջրացատկորդները Նիկոլաեւի ջրացատկի կենտրոնում մարզվելու հնարավորություն ունեցան եւ երկու օրում նոր ցատկեր յուրացրին, որը Հայաստանում եղած պայմաններում հնարավոր էր առնվազն երկու-երեք ամսում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930