Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյանը դիմել է գլխավոր դատախազին

Նոյեմբեր 06,2013 17:23

iLur.am. Արամ Մանուկյանի դիմումը գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին.
Հարգելի պարոն գլխավոր դատախազ,

2013թ. նոյեմբերի 1-ին, ժամը 12:00-ի սահմաններում, Հայ Ազգային Կոնգրես կուսակցության՝ Սարյան 38 հասցեում գտնվող կենտրոնական գրասենյակ մուտք է գործել Սպիտակ քաղաքի բնակիչ Ա. Օհանյանը և երկարաշեղբ երկու դաշույնների գործադրմամբ գրասենյակում գտնվող ՀԱԿ վարչության անդամներ Սամվել Աբրահամյանի, Վարդգես Հայոցյանի, Արշակ Բանուչյանի և Սամվել Մկրտումյանի նկատմամբ սպանության սպառնալիքով անմիջականորեն գործողություններ է իրականացրել, իսկ կուսակցության նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի և փոխնախագահ Լեւոն Զուրաբյանի հասցեին՝ սպանության սպառնալիքներ տվել:
Մեր կարծիքով, քաղաքացի Ա. Օհանյանի գործողությունները ամբողջությամբ համընկնում են ՀՀ Քր. օր.-ի հոդ.137-ի հատկանիշներին: Մինչդեռ, Կենտրոն, Նորք-Մարաշ ոստիկանության կողմից նրան հայտնաբերելուց հետո, հետաքննիչը նույն օրը վերջինիս ազատ է արձակել:
Մինչ օրս վերը նշված փաստով քրեական գործ հարուցված չէ, գործողություններով և բառերով սպանության իրական սպառնալիքներ տված քաղաքացին ձերբակալված չէ, որպես մեղադրյալ ներգրավված չէ, կալանավորված չէ:
Հարգելի պարոն գլխավոր դատախազ, ակնկալում ենք Ձեր օպերատիվ միջամտությունը՝ հանցագործին պատժելու հարցում:
Արդյունքների մասին խնդրում եմ տեղյակ պահել:
Հարգանքով՝ ԱԺ Հայ Ազգային Կոնգրես խմբակցության քարտուղար, Հայ Ազգային Կոնգրես կուսակցության փոխնախագահ՝ Արամ Մանուկյան

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930