Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծիծաղելի է նրա հեղափոխությունը»

Նոյեմբեր 06,2013 17:10

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, խոսելով Նոյեմբերի 5-ի դեպքերից ու Շանթ Հարությունյանի դեռեւս մեկ շաբաթ առաջ սկսած բողոքի ակցիայից Ազատության հրապարակում, ասաց, թե ոստիկանությունը փորձում է հանդուրժողական մոտեցում ցույց տալ, և հենց առաջին օրվանից պետք է արգելվեր այդ բողոքը:

Գալուստ Սահակյանը հիշեց, որ Շանթ Հարությունյանը 2008թ. մարտի մեկի դեպքերով ձերբակալվել էր, սակայն ազատ արձակվել` անմեղսունակ լինելու պատճառաբանությամբ. «Սա հենց հիմք պետք է հանդիսանար, որ իրավունք էլ չունենար որեւիցե միտինգ կամ նստացույց այդտեղ կազմակերպելու»: Ապա ավելացրեց. «Չկարգավորված մտքերի արդյունք են այն լուրերը, թե ձերբակալվածները կարող են դիտարկվել որպես քաղբանտարկյալներ:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Ոչ մի հեղափոխություն կամ հեղափոխության փորձ ծիծաղելի չէ: Հեղափոխությունը ՊՐՈՑԵՍ է,որը սկսվում է սերմացանով:

    Ամենածիծաղելին քո «նժդեհական» լինելն է-ընկեր նախկին սովետական նոմենկլատուրայի ապարատչիկ:

  2. Անահիտ says:

    Գող ավազակ

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930