Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավապաշտպան ակտիվիստները վերապատրաստվել են ԵՄ աջակցությամբ

Նոյեմբեր 06,2013 16:59

Նոյեմբերի 6-ը, 2013թ., Երևան։ Քաղաքացիական հասարակության ինստիտուտը 2013 թվականի նոյեմբերի 4 և 5–ին իրականացրեց երկօրյա դասընթաց` «Մարդու իրավունքները քրեական դատավարության համատեքստում» թեմայով: Դասընթացին մասնակցեցին քաղաքացիական ակտիվիստներ, մարդու իրավունքների պաշտպանությամբ հետաքրքրված անձինք, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ընդհանուր առմամբ՝ 20 հոգի։
ՔՀԻ նախագահ Արման Դանիելյանի համաձայն, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստների համար նմանատիպ սեմինարները շատ կարևոր են: «Իրավական գիտելիքները զգալիորեն կօգնեն նվազեցնել ապօրինի ազատազրկվելու և խոշտանգումների ենթարկվելու ռիսկերը, եթե ինչ–որ պատճառներով նրանց բերման են ենթարկվել», նշեց Արման Դանիելյանը։
Քաղաքացիական հասարակության ինստիտուտի իրավաբաններ Տաթևիկ Ղարիբյանը և Աննա Մելիքյանը ներկայացրեցին մարդու իրավունքների հասկացությունն առհասարակ, մարդու իրավունքների պաշտպանությունը երաշխավորող տեղական և միջազգային օրենսդրությունը, իրավունքների պաշտպանության մեխանիզմները՝ մասնավորապես անդրադառնալով խաղաղ հավաքների, ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքներին, ինչպես նաև ձերբակալվածների և կալանավորվածների իրավունքներին։
Քաղաքացիական հասարակության ինստիտուտի նախագահ Արման Դանիելյանը ներկայացրեց խոշտանգումներից և դաժան վերաբերմունքից զերծ մնալու իրավունքը, ինչպես նաև ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի մոտեցումները խոշտանգումների կանխարգելմանը՝ նշելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումները։
Ձեռքբերած գիտելիքները կիրառելու և ամրապնդելու նպատակով դասախոսություններին զուգահեռ կազմակերպվեցին ինտերակտիվ խմբային աշխատանքներ և խաղեր, ինչպես նաև քննարկումներ մասնակիցներին հուզող հարցերի շուրջը: Դասընթացի մասնակիցները հնարավորություն ունեցան բարձրաձայնելու իրենց հուզող հարցերի մասին, քննարկելու և արտահայտելու իրենց կարծիքը։
«Մարդու իրավունքները քրեական դատավարության համատեքստում» դասընթացը կազմակերպվել էր «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի կողմից Եվրոպական միության (90%) և Նորվեգիայի հելսինկյան կոմիտեի (10%) համաֆինանսավորմամբ իրականացվող «Խոշտանգումների և կորզված խոստովանական ցուցմունքի բացառումը որպես արդար դատավարության հիմնաքար» ծրագրի շրջանակներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930