Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց «Զինվոր» համակարգող խորհրդի անդամներին

Նոյեմբեր 06,2013 16:48

Նոյեմբերի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց «Զինվոր» համակարգող խորհրդի հիմնադիր նախագահ Մարգարիտա Խաչատրյանին եւ խորհրդի անդամներին:
Ողջունելով հյուրերին ` ԱԺ նախագահը կարեւորեց խորհրդարան-քաղաքացիական հասարակություն շարունակական համագործակցությունը, նրանց ներգրավվածությունը ԱԺ հանձնաժողովների աշխատանքներին եւ այս համատեքստում բարձր գնահատեց «Զինվոր» համակարգող խորհրդի եւ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի արդյունավետ փոխգործակցությունը: Հովիկ Աբրահամյանի խոսքով` Ազգային ժողովը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում ոլորտին վերաբերող խնդիրները եւ հանրությանը հուզող, հասարակական հնչեղություն ունեցող հարցերի շուրջ կազմակերպվում են հանդիպումներ, քննարկումներ, խորհրդարանական լսումներ, որոնք մեծացնում են բանակ-հասարակություն կապը, նպաստում ոլորտում առկա խնդիրների հրապարակայնացմանն ու լուծմանը: Նա բարձր գնահատեց «Զինվոր» համակարգող խորհրդի գործուներությունը, որը նպաստում է բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը, բանակի նկատմամբ հանրության վստահության բարձրացմանը, ոլորտում առկա խնդիրների վերհանմանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Մարգարիտա Խաչատրյանը նույնպես կարեւոր համարեց համագործակցությունը Ազգային Ժողովի եւ, մասնավորապես, պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի հետ եւ նշեց, որ կազմակերպությունը պատրաստել է ոլորտին առնչվող օրենսդրական փոփոխությունների մեծ փաթեթ, որը առաջիկայում կներկայացնի հանձնաժողովին: «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահը Հովիկ Աբրահամյանին ներկայացրեց կազմակերպության գործունեությունը, կատարած աշխատանքը եւ անելիքները` նշելով, որ խորհրդի կազմի մեջ են մտնում ՀՀ եւ ԼՂՀ 68 կազմակերպություններ: Խորհուրդը աշխատանքներ է իրականացանում մահացած եւ զոհված զինծառայողների ընտանիքների անդամների հետ` աջակցելով նրանց սոցիալական, առողջապահական եւ իրավական խնդիրների լուծմանը, խորհրդի անդամները պարբերաբար այցելում են զորամասեր եւ հոսպիտալներ, զորամասերում կազմակերպվում են համերգային ծրագրեր եւ այլն:
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը կարեւորեց արդյունավետ համագործակցությունը կազմակերպության հետ եւ հավաստիացրեց, որ հանձնաժողովը կքննարկի ներկայացված առաջարկները:
Հանդիպման վերջում «Զինվոր» համակարգող խորհրդի հիմնադիր նախագահ Մարգարիտա Խաչատրյանը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին պարգեւատրեց «Զինվոր հայրենյաց» մեդալով:

 ՀՀ ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930