Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկումները ծավալվեցին օրենքում օգտագործվող «գենդեր, գենդերային» հասկացությունների շուրջ

Նոյեմբեր 06,2013 16:33

Նոյեմբերի 6-ին ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում կազմակերպվել էր աշխատանքային հանդիպում՝ կառավարության կողմից ներկայացված «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի նախագիծը քննարկելու նպատակով: Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Քննարկումները ծավալվեցին օրենքում օգտագործվող «գենդեր, գենդերային» հասկացությունների շուրջ: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը նշեց, որ «գենդեր» սահմանումը տրվել է՝ հիմքում ունենալով ԱՊՀ մասնակից պետությունների մոդելային օրենքը, որն ընդունվել է 2005 թ. միջպառլամենտական 26-րդ նիստում: Ըստ այդմ՝ գենդերը կանանց եւ տղամարդկանց միջեւ հարաբերությունների սոցիալական հայեցակարգ է, որն արտահայտվում է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, ներառյալ՝ քաղաքականությունը, տնտեսությունը, իրավունքը, մշակույթը, կրթությունը, գիտությունը, առողջապահությունը եւ այլն: Պարոն Բերիկյանը նշեց, որ Ազգային ժողովի կողմից 2013 թ. մայիսի 20-ին ընդունված օրենքը չի հակասում ՀՀ Սահմանադրությանը եւ դրանից բխող այլ իրավական ակտերին, մասնավորապես ՀՀ Ընտանեկան օրենսգքրին եւ «ՀՀ կրթության մասին» օրենքին:

Քննարկումների ընթացքում ԱԺ պատգամավորները, կառավարության ներկայացուցիչները եւ ոլորտի պատասխանատուները անդրադարձան օրինագծի վիճահարույց կետերին:

Հանդիպման ավարտին հանձնաժողովի անդամ Ալեքսանդր Արզումանյանը նշեց, որ հանձնաժողովը պատրաստ է օրենքի «գենդեր, գենդերային» սահմանումներում որոշակի փոփոխություններ առաջարկել: Օրենքին դեմ արտահայտվողները խոստացան գրավոր առաջարկներ եւ դիտողություններ ներկայացնել հանձնաժողովին եւ կառավարությանը:

ՀՀ ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930