Լրահոս
Օրվա լրահոսը

Մաշտոցի պողոտայում պայթյունների գործով հ/կ 3 անդամներ են ձերբակալվել

Նոյեմբեր 06,2013 16:18

«Նախնյաց հետքերով» հասարակական կազմակերպությունը ոչ մի առնչություն չունի երեկ Մաշտոցի պողոտայում հեղափոխության փորձ կատարած Շանթ Հարությունյանի ակցիայի հետ:

Թեեւ այս կազմակերպության 3 անդամներ երեկ Մաշտոցի պողոտայից բերման են ենթարկվել, իսկ ավելի ուշ ձերբակալվել:

«Նախնյաց հետքերով» հասարակական կազմակերպությունը մշակութային կազմակերպություն է եւ քաղաքականությամբ չի զբաղվում:

Հ/կ անդամ Սայիդա Պողոսյանը Aravot.am-ին ասաց, որ «Նախնյաց հետքերով» հասարակական կազմակերպությունը մշակութային է եւ քաղաքականությամբ չի զբաղվում: Իրենց անդամները անցնելիս են եղել Մաշտոցի պողոտայով ու պարզապես հետեւել են ակցիային ու գործողություներին չեն մասնակցել: Անդամներից մեկին, Սայիդա Պողոսյանի խոսքով, բերման են ենթարկել պայթյուններից հետո, երբ իրավիճակը համեմատաբար խաղաղվել էր. «Երբ դեպքի հետ առնչվողներն արդեն բոլորը բերման են ենթարկված եղել: Այսինքն՝ ով առաջին գծում է կանգնած, ուրեմն պետք է ձերբակալե՞լ: Անարդար է, որ բերման ենթարկվածների մի մասին ազատ են արձակել, մի մասին` ոչ: Մենք փաստաբանների հետ ենք խորհրդակցում, շուտով մեր փաստաբաններն իրենց կարծիքը կարտահայտեն եւ կասեն` ինչ վարույթում է գործը գտնվում: Շանթ Հարությունյանն է պատասխանատու այս ամենի համար, այն բոլոր անդամների համար, որոնք հայտնվել են այդ վիճակում: Նա կարող է հեշտությամբ դուրս գալ, իսկ այս մարդիկ ինչի՞ կամ ո՞ւմ համար այնտեղ մնան»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930