Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Երևանի ՁՊՎ-ում չեն տրամադրում օրենքով նախատեսված Ձերբակալվածների տեսակցությունները

Նոյեմբեր 06,2013 16:07

Սույն թվականի նոյեմբերի 06-ին մոտ ժամը 0830-ի սահմաններում Դիտորդական խումբը այցելություն էր կատարել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածներին պահելու վայր: Դիտորդական խումբը իր այցելության ընթացքում հանդիպել էր ՁՊՎ-ում պահող ձերբակալված ակտիվիստների հետ և ուսումնասիրել նրանց անձնական գործերը:

Արդյունքում` ՁՊՎ-ում պահվող ոչ մի անձի անձնական գործում վարույթն իրականացնող մարմնի կողմից նրանց տեսակցությունների և հեռախոսազանգերի վերաբերյալ ոչ մի արգելանք չի արձանագրվել:

ՁՊՎ-ում պահվող Ա. Մխիթարյանի և Ա. Մարտիրոսյանի մայրն ու քույրը ցանկություն էին հայտնել տեսակցել իրենց հարազատներին, բայց ոստիկանները նրանց մեկնաբանել էին, որ վարույթն իրականացնող մարմնից պետք է թույլտվություն ստանան, նրանց տեսակցություն թույլ տալու համար: Միաժամանակ ավելացնենք, որ ՁՊՎ-ում պահվող մի քանի անձանց նույնպես չեն տրամադրում տեսակցություն:

Նշենք, որ նշված հիմնախնդիրը կանոնակարգվում է «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածով . «Ձերբակալված և կալանավորված անձանց տեսակցությունը մերձավոր ազգականների, իսկ կալանավորված անձանց` նաև զանգվածային լրատվության միջոցներիներ կայացուցիչների և այլ անձանց հետ, տրամադրվում է ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի պետի որոշմամբ: Ձերբակալված անձանց չի տրամադրվում տեսակցություն զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների և այլ անձանց հետ: Քննության շահերից ելնելով` ձերբակալված կամ կալանավորված անձանց տեսակցությունը մերձավոր ազգականների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների և այլ անձանց հետ կարող է արգելվել քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ` այդ մասին գրավոր իրազեկելով ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին»:

Ավելին Դիտորդական խումբը, երբ պարզաբանում խնդրեց ՁՊՎ-ի վարչակազմից, հայտնեցին, որ բանավոր հրահանգավորում է եղել, որ տեսակցություններ չտրամադրեն: Համապատասխան արգելանքի որոշումները վարույթն իրականացնող մարմնի կողմից մոտ ժամանակներս կներկայացնեն ՁՊՎ:

Դիտորդական խումբը գտնում է, որ տեսակցություն չտրամադրելով նշված անձանց, խախտում են թե՛ նրանց և թե՛ նրանց հարազատների իրավունքները և գործողությունները կատարվում են նրանց կամայական մեկնաբանություններով, որովհետև արգելանքի վերաբերյալ որոշումները կանխավ պետք է լիներ ձերբակալվածների անձնական գործերում:

 

ՀՀ ոստիկանության դիտորդական խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930