Լրահոս
Օրվա լրահոսը

«Դե դու էլ մի հատ դանակ վերցրու, գնա, սկսի մարդկանց խփել ՀՀԿ–ի գործունեության պատճառով»

Նոյեմբեր 06,2013 16:05
badeyan

Նոյեմբերի 5–ին Ազատության հրապարակից մեկնարկած «Դիմակներով երթն» ավատվեց Մաշտոցի պողոտայում։ Միմյանց բախվեցին երթի մասնակիցներն ու ոստիկանները։ 3 տասնյակից ավելի ցուցարարներ բերման ենթարկվեցին ոստիկանություն, եղան նաև վնասվածքներ ստացողներ։ Տեղի ունեցածի կապակցությամբ «7օր»–ը Հայաստանի քաղաքական ուժերի ներկայացուցիչների կարծիքներն է ճշտել։

Մասնավորապես ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանն այսպես է արձագանքել։
–Մի կադր եմ տեսել, թե ոնց էին ինչ–որ ախմախներ՝ փետերը վերցրած, մարդ ծեծում։ Էդ ով ա՞ էդ Շանթ Հարությունյանը վաբշե։ Չգիտեմ իրան, ոչ էլ ուզում եմ նման ախմախի մասին բան իմանամ։ Եթե փեդերը վերցնում են, չեմ իմանում` ինչեր են պայթացնում ու հեղափոխության կոչեր են անում, կարելի՞ է այդ մարդկանց գնահատել որպես նորմալ մարդ։
Մեր հարցին՝ «Չե՞ք կարծում, որ հենց ՀՀԿ–ն է իր վարած քաղաքականությամբ մարդկանց հասցրել նման ծայրահեղ քայլի», Մ. Բադեյանը պատասխանել է.
–Դե դու էլ մի հատ դանակ վերցրու, գնա, սկսի մարդկանց խփել ՀՀԿ–ի գործունեության պատճառով։ Խուլիգանը մնում է խուլիգան, ի՞նչ կապ ունի։ Գժին պիտի տանեն գժանոց, խուլիգանին պիտի տանեն քաղմաս, հեղափոխության կոչեր անողին պիտի տանեն բանտ։
Սակայն պարզվում է, որ տեղի ունեցածը ՀՀԿ–ի համար ահազանգ է։
–Մեզ համար ամեն ինչն էլ ահազանգ է։ Մենք որ կառավարումը ստանձնել ենք էս երկրի, ամեն ինչն էլ ահազանգ է՝ ընդհուպ մինչև եղանակի փոփոխությունը։ Բայց էլի նույն՝ միակ ճիշտ ճանապարհով ենք գնում,–հայտարարել է Մ. Բադեյանը։

 

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930